Սերխիո Ռամոսը՝ տարվա լավագույն պաշտպան
СпортՄադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Goal-ի վարկածով ճանաչվել է 2017թ.-ի լավագույն պաշտպան:
50 թեկնածուների ցանկում ֆուտբոլիստը ճանաչվել է առաջինը՝ շրջանցելով «Միլան»-ի ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչիին ու Դանի Ալվեշին (ՊՍԺ):
«Goal 50» մրցանակը հանձնվում է յուրաքանչյուր տարի: Goal-ի՝ ամբողջ աշխարհում գործող 37 պարբերականների խմբագիրներն ու թղթակիցները գնահատում են մոլորակի 50 խաղացողի՝ վերջին 12 ամիսների ընթացքում:
Բոլոր հաղթողների անունները հայտնի կդառնան ավելի ուշ: