Դպրոցական շարադրություն՝ ի պաշտպանություն Վիգեն Սարգսյանի
Политические«Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի նախագծում երկրորդ ընթերցմամբ փոփոխությունների քննարկումն Ազգային ժողովում շարունակում է ընթանալ թեժ մթնոլորտում:
Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախարար Վիգեն Սարգսյանին տրված որակումները առաջացրին փոխնախարար Արտակ Զաքարյանի դժգոհությունը:
Վերջինս շտապեց լրագրողների հետ զրույցում Փաշինյանին պատասխանել՝ նախարար Սարգսյանին ուղղված ընդդիմադիր գործընկերոջ հայտարարությունը համարելով քննադատությունից զերծ զինիզմ:
Զաքարյանով, սակայն, Վիգեն Սարգսյանի պաշտպանությունը չավարտվեց: Նրա և Կառավարության պաշտպանությամբ հանդես եկավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Ռուզաննա Մուրադյանն ամբիոնին մոտեցավ սովետական պաթոսով դպրոցական շարադրություն հիշեցնող պատրաստի տեքստով՝ ձոնված Պաշտպանություն նախարար Վիգեն Սարգսյանին և Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին. «Տարեկետման իրավունքի սահմանափակումը մեծ դժգոհություն է առաջացրել, թեպետ զինվորական ծառայությունից հրաժարվելը հակասում է ՀՀ սահմանադրությւնը: Անշուշտ, արդար է արդարություն պահանջելը, բայց արդարություն չպետք է պահանջել արդարության համար մարտչնողներից, որոնք են այսօրվա մեր քաղաքական գործիչները՝ ՀՀ վարչապետը, ՀՀ պաշտպանության նախարարը: Նման քաղաքական գործիչների քաղաքական գործունեության առհավատչյան այսօրվա ժողովրդի տված քվեն է, այն ժողովրդի, որն արտահայտեց իր կարծիքը քարոզարշավից հետո, և այսօր մենք դրա փաստացի վկաներն ենք»,-ամբիոնից մեկ շնչով ընթերցեց նախկին ուսուցչուհին:
Նախարարի և Կառավարության ղեկավարի պաշտպանությունը ստանձնած պատգամավորն իր ելույթն ավարտեց ոչ պակաս զգայացունց խոսքով՝ «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի նախագծից դժգոհողներին և սոցիալական արդարություն պահանջողներին խորհուրդ տալով նախ նայել, թե ումից ինչ են պահանջում և ուշադրության կենտրոնում պահել նրանց անցած ճանապարհը: