Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ 

Կյանքից հեռացել է ճանաչված երկրաբան Արկադի Կարախանյանը

Հասարակություն

66 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ ճանաչված երկրաբան, մեծ հեղինակություն վայելող գիտնական, 2006-2017 թթ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, 2017 թ-ից նույն ինստիտուտի երկրամոնիտորինգի և երկրահնագիտության լաբորատորիայի վարիչ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Ստեփանի Կարախանյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: 

Արկադի Կարախանյանի մահը մեծ կորուստ է Հայաստանի գիտության և հատկապես երկրաբանական գիտության համար: Նրա բազմամյա ուսումնասիրություններն ակտիվ տեկտոնիկայի, սեյսմատեկտոնիկայի և երկրաբանական տարբեր վտանգավոր երևույթների` երկրաշարժերի, սողանքների հետազոտման  և նրանց ռիսկի գնահատման ոլորտներում ստացան բարձր հնչեղություն միջազգային երկրաբանական հանրության շրջանում և բերեցին մեծ հեղինակություն Հայաստանի գիտությանը: Արկադի Կարախանյանը բազմիցս հրավիրվում էր հետազոտական աշխատանքների Իրան, Վրաստան, Կիպրոս, Սիրիա, Եգիպտոս, Ռուսաստան, Ղազախստան և այլ երկրներ: Նա հանդիսանում  էր ատոմակայանների սեյսմիկ վտանգների գնահատման ԱԷՄԳ (МАГАТЭ) միջազգային փորձագետ: 

Արկադի Կարախանյանը հաջողությամբ ղեկավարում և իրականացնում էր գիտա-կիրառական ծրագրեր, որոնք ունեն մեծ նշանակություն Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, մասնավորապես՝ Երևան, Գյումրի, Դիլիջան, Կապան քաղաքների և այլ բնակավայրերի և առանձնապես Հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարության համար նախատեսվող տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատման գործում: Արկադի Կարախանյանի անվան հետ է կապված ակտիվ տեկտոնիկայի,  պալեո և արխեոսեյսմաբանության դպրոցի հիմնադրումը և զարգացումը Հայաստանում: Արկադի Կարախանյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 6 թեկնածուական ատենախոսություններ:  Նա հեղինակ է շուրջ 70 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 3 մենագրությունների, որոնք հրատարակվել են ամենահեղինակավոր միջազգային ամսագրերում և հրատարակչություններում: Մասնակցել և ղեկավարել է INTAS, CRDF, NATO, ISTC, PEER և այլ միջազգային գիտահետազոտական ծրագրեր, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ բազմաթիվ թեմաներ, ինչպես նաև՝ շուրջ 16 գիտա-արտադրական նախագծեր: 

Արկադի Կարախանյանի՝ ճանաչված գիտնականի, գիտության  կազմակերպչի, ազնիվ, համակրելի և կենսուրախ անձնավորության կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ: 

ՀՀ ԳԱԱ Նախագահությունը, Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտնում են խորը ցավակցություն Արկադի Կարախանյանի մահվան կապակցությամբ: 

Արկադի Կարախանյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 13:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության
Ամենադիտված