Հայաստանը որպես մոդել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրության առանցքում է. Բուզետտո
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն Հայաստանը հրաշալի վայր է համարում ներդրումներ կատարելու համար: Նա դա պայմանավորում է հանգամանքով, որ Հայաստանն իր զարգացման գործում, որքան հնարավոր է, լուրջ դերակատարում է տալիս նորարարությանը: Այս մասին ՄԱԿ-ի պաշտոնյան հայտարարեց Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Սա առաջինանգամն է, երբ որևէ տեղ աշխարհում մենք տեսնում ենք այսօրինակմեխանիզմ: Մենք աջակցություն ենք հայտնում վարչապետիտեսլականին`զարգացման հարցերի լուծման ավելի «խելացի» ու ճկունհամակարգ ունենալու ուղղությամբ և այդ համատեքստումպատրաստակամություն ենք հայտնում ոգևորությամբ համագործակցելՀայաստանի և աշխարհի մեր միջազգային գործընկերների հետ»,-ասաց նա:
Բուզետտոյի խոսքով` պետություն-ՄԱԿ համագործակցության արդյունքում ստեղծված նորարարական կենտրոնը ոչ միայն ուղղված է Հայաստանում փոփոխությունների աջակցմանը, այլև ՄԱԿ-ի գործողությունների օժանդակմանը: «Հայաստանը ծառայումէ որպես մոդել, ՄԱԿ-ի բարձր ղեկավարությունը` ներառյալ գլխավոր քարտուղարը, մեծ ուշադրություն է դարձնում այս նախաձեռնությանը, ևհաջողությունն այստեղ այսօր կօգնի ոչ միայն Հայաստանին, այլև մենք հույսունենք` ողջ աշխարհին»,-հավելեց նա:
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Էրիկ Գյուլազյանն էլ, ներկայացնելով կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, նշեց, որ պետք է փորձեն նորարարությունը ներմուծել Հայաստանի բարեփոխումների օրակարգ` մաքսիմալ սեղմ ժամանակահատվածում ու արդյունավետությամբ դրանք իրականացնելու համար: «Կայուն զարգացման 17 նպատակները, որոնք իրենց ներքո ունեն 300 ինդիկատոր, սերտորեն փոխկապված են Հայաստանում իրականացվող ազգային բարեփոխումների գործընթացի հետ: Կենտրոնը կփորձի նպաստ ունենալ երկարաժամկետ նպատակների ու կարճաժամկետ արագ հաղթանակների շղթայի սահուն կազմակերպման գործում»,-ասաց կենտրոնի ղեկավարը:
Նորարարական կենտրոնն արդեն համագործակցում է «Stanford Change Labs»-ի, «UN global Pulse»-ի, «The Behavioral Insights Team»-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) հետ: Այն գործում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակներում: