00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մանվել Գրիգորյանի փաստաբանին ֆեյսբուքով սպառնացող անձը հայտնաբերվել էՄասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվելԻնչպես է անցկացրել ծննդյան օրը Մեսսին (լուսանկարներ)Կորած քաղաքացին հայտնաբերվել է Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի WTA. Շարապովան զիջել է դիրքերըՄի խումբ ակտիվիստներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերըՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ like հավաքած հարցերին Ռոնալդուն խնդրել է իրանցի երկրպագուներին չաղմկել և թույլ տալ քնել (տեսանյութ)

Շատերի աչքից չի վրիպել Պուտինի և Էրդողանի լարված տեսքը. նախագահների հանդիպման շատ մանրամասներ մնացին գաղտնի

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին խիստ հեռու են բարիդրացիական կոչվելուց: Սիրիայում 2015 թվականի նոյեմբերին թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը երկու երկրի հարաբերություններում խորը ճգնաժամի պատճառ դարձավ, իսկ արդեն 2016 թվականի վերջին Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունն ավելի խորացրեց այն:

Թեպետ ներկայում երկու երկրների միջև հարաբերությունները նախորդ ամիսների համեմատ կարգավորվել են, սակայն այդ հարաբերությունները հեռու են բարեկամական կոչվելուց և ավելի շուտ գործընկերային բնույթ ունեն:

Այն, որ թուրքական կողմն ունի Ռուսաստանի կարիքը տարբեր քաղաքական ու տնտեսական հարցերում, վկայում է Էրդողան-Պուտին հանդիպումների ու հեռախոսազրույցների հաճախակիությունը: Նոյեմբերի 13-ին կայացած հանդիպումն արդեն չորրորդն էր ընթացիկ տարում: Այն, որ կողմերն օրակարգային շատ հարցեր ունեին քննարկելու, փաստում է հանդիպման տևողությունը՝ ավելի քան 4 ժամ: Թեպետ հանդիպման ավարտից հետո նախագահները լրագրողներին հայտնեցին, թե այն «շատ արդյունավետ» է անցել, սակայն շատերն ընդգծում էին, որ ղեկավարները լարված տեսք ունեին:

Հանդիպման օրակարգում կարևորագույն հարցերից էր սիրիական հակամարտության կարգավորումը: Թեպետ նախքան Սոչի մեկնելն Էրդողանը, արձագանքելով Պուտին-Թրամփ հայտարարությանը, կոչ էր արել ռուսական և ամերիկյան կողմերին զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից, այդուհանդերձ արդեն Ռուսաստանում նա խուսափեց նման համարձակ հայտարարություններով հանդես գալուց: Երկկողմ հանդիպումից հետո լրագրողների առջև արած հայտարարության մեջ Էրդողանը հայտնեց, որ համաձայնություն է կայացվել՝ կենտրոնանալ սիրիական խնդրի քաղաքական կարգավորման վրա:

Ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն օրակարգում ընդգրկված հաջորդ հարցն էին: Թուրքիան ակտիվորեն փորձում է վերականգնել ռուսական շուկայում ունեցած այն տեղը, որ հարաբերությունների վատացման հետևանքով զիջել էր այլ երկրների ու ռուսական տեղական արտադրանքին:

Հանդիպման արդյունքներով արված հայտարարության մեջ կողմերը հայտնեցին նաև Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հարցում գործնական փուլին անցնելու մասին: Պուտինը հայտարարեց, որ ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը մոտ ապագայում կսկսի նախագծի իրագործման գործնական փուլը: Առաջին ռեակտորը նախատեսվում է  գործարկել արդեն 2023 թվականին:

Ուշագրավ է, որ նախքան Ռուսաստան մեկնելը Էրդողանը հայտարարել էր, թե ՌԴ ղեկավարի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Սակայն Սոչիում որևէ անդրադարձ ղարաբաղյան հիմնախնդրին այդպես էլ չեղավ: Հաշվի առնելով այն, որ Էրդողանն այդքան հեշտությամբ չէր հրաժարվի ԼՂ խնդրին միջամտելու գայթակղությունից, ստացվում է, որ հարցի քննարկումից հրաժարվել է Վլադիմիր Պուտինը՝ թույլ չտալով Թուրքիային խառնվել հակամարտության կարգավորման գործընթացին:

Պուտին-Էրդողան հանդիպման այլ մանրամասներ այդպես էլ մնացին փակ դռների հետևում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց միայն, որ կողմերը շատ լուրջ հարցեր են քննարկել, որոնց մանրամասները, սակայն, հրապարակման ենթակա չեն:

Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ Թուրքիան, որը խնդիրներ ունի Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ, որը վերջերս կրկին հրաժարվել էր արտահանձնել Էրդողանի թիվ մեկ թշնամի հռչակված Ֆեթուլլահ Գյուլենին, սկսել է հայացքն ուղղել դեպի Ռուսաստան: Տասնամյակներ շարունակ Եվրամիության դռների մոտ սպասող երկիրն այսօր դիտարկում է տնտեսական ու քաղաքական այլ կառույցների հետ համագործակցելու հեռանկարները՝ ակնկալելով նոր համագործակցության հեռանկարներ:

Արաքս Կասյան

 

դիտվել է 2905 անգամ
Լրահոս
25 Հուն
Մանվել Գրիգորյանի փաստաբանին ֆեյսբուքով սպառնացող անձը հայտնաբերվել էՎարչապետ Մեյի տարօրինակ ռևերանսները քննադատության թեմա են դարձել (լուսանկարներ, տեսանյութ) Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվելԻնչպես է անցկացրել ծննդյան օրը Մեսսին (լուսանկարներ)Կորած քաղաքացին հայտնաբերվել է Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի WTA. Շարապովան զիջել է դիրքերըՄի խումբ ակտիվիստներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերըՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ like հավաքած հարցերին Ռոնալդուն խնդրել է իրանցի երկրպագուներին չաղմկել և թույլ տալ քնել (տեսանյութ)Տեսանյութ․ անգլիական բուլդոգը ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շուն (լուսանկարներ) Ողբերգական ավտովթար ԴիլիջանումՍրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանին չեն գոհացրել խորհրդարանական ընտրության արդյունքները Մունդիալ 2018. օրվա խաղերըԱստղագուշակ՝ հունիսի 25-ի համար Օրվա խորհուրդըԼեհաստան-Կոլումբիա խաղի լավագույն խաղացողը հայտնի էՖեդերերի հաղթարշավը ընդհատվեցԱրոնյանը Փարիզի մրցաշարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականըԹուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենաԿոլումբիան խոշոր հաշվով հաղթեց Լեհաստանին (տեսանյութ)Կրակագույն բիկինիով Բելլա Հադիդը հիացրել է իր շքեղ կազմվածքով (լուսանկարներ) Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները«Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում Պարզվել է «Դիվա» գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունըՊոգբայի համար այս աշխարհի առաջնությունը կարող է լինել վերջինը«Նիկոլ, վարչապե՛տ»․ բղավում են Պերուի երկրպագուները (տեսանյութ)Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին (տեսանյութ)Լուսինե Թովմասյանի և ամուսնու սելֆին Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասինՃապոնիա-Սենեգալ 2:2 (տեսանյութ)Խոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող Խաժակ Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից (տեսանյութ) Մխիթարյանը հանդիպում է հայ գործարարի դստեր հե՞տ (լուսանկարներ)Բացահայտվել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ից խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը. կասկածյալը բանկի աշխատակցի համաքաղաքացին էԱսկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից յուրացված մեծ քանակությամբ քառօրյայի օգնություն (տեսանյութ) Նախարարները բլոտ են խաղում (լուսանկար) ԵԿՄ-ն դադարեցրեց վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները (տեսանյութ) ԵԿՄ-ում 1-2-ը գող են, բայց գողեր որտե՞ղ չկան. վարչության անդամՈվ դեռեւս չի հասկացել` հիշեցնեմ, որ սա նոր Հայաստանն էՆաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Անգլիան ջախջախեց Պանամային և դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)Նախորդ իշխանությունների ագահության և լկտիության պատճառով տարիներով լուծում չեն ստացել շատ կարևոր, միևնույն ժամանակ ոչ բարդ խնդիրներԽոշոր ավտովթար. կան վիրավորներԿարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ղազախստանի ներկայացուցիչն է Ըստ ձեզ՝ ի՞նչ պիտի անի իշխանությունը ու, մասնավորապես, ՊՆ-ն, որ չի անում «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերն ամուսնացել են (լուսանկարներ) Բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղը գրավեց Լիբանանի միջազգաին մրցաշարում Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՄանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա Բաբլոյանին