Հղի հարսնացուի ընկերուհին կտրտել է նրա ձայնալարերը, արգանդից կտրել-հանել երեխային
RightԴատավճռի հրապարակման ժամանակ 24-ամյա Էշլի Ուեյդն անդադար հեկեկում էր ու գլուխը բռնում՝ աղջկան դատապարտել են 40 տարվա բանտարկության՝ իր ընկերուհու արգանդից երեխային կտրել-հանելու համար, հաղորդում է Mirror-ը:
«Ես պարզապես ուզում եմ ասել, որ շատ ցավում եմ և բառեր չկան արտահայտելու համար, թե որքան եմ ես ցավում տեղի ունեցածի համար: Գիտեմ, դա բավարար չէ, բայց ես ներողություն եմ խնդրում: Ես կուզենայի հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ, սակայն չեմ կարող…»,- ասել է Էշլի Ուեյդը:
Հղիության 37-րդ շաբաթում գտնվող Անժելիկա Սաթթոնի մարմինը գտել էին նրա մանկության ընկերուհի Էշլիի տանը: Այդ օրը պետք է տեղի ունենար 20-ամյա աղջկա հարսանիքը, բայց մինչև դա մարդասպանը խնդրել է իր մոտ հյուր գալ, որպեսզի ինքը նվերը հանձնի:
Որպեսզի Անժելիկան չաղմկի, Էշլին կտրել է նրա ձայնալարերը, իսկ հետո արյունատար անոթները, իսկ երբ հղի կինն այլևս չի կարողացել շարժվել, պատռել է նրա փորը և կտրել-հանել արգանդը: Երեխան հրաշքով ողջ է մնացել: Ոստիկանություն կանչել է Էշլիի սիրած տղան, ով գտել էր նրան հատակին՝ փոքրիկին գրկած: Երբ ժամանել են իրավակարգի պահապանները, աղջիկը գոռում էր, որ չի տա փոքրիկին:
Ընդ որում, Էշլին սպանությունը մտմտում էր բավականին երկար ժամանակ: Աղջիկը դրա համար ոչ միայն հղի էր ձևանում, այլև գնել էր ապագա երեխայի համար բորոր անհրաժեշտ իրերը՝ հագուստ, կոշիկ, տակդիրներ, մանկական մահճակալ:
Դատական քննության ժամանակ ատենակալներից մեկը մահացել է Անժելիկայի այլանդակված մարմնի սարսափելի լուսանկարները տեսնելով: