«ժողովուրդ». «Վարդաշեն» ՔԿՀ պետի թափուր պաշտոնը համալրվել է. ով է նշանակվել այդ պաշտոնում
Армянская пресса«ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, որ շուրջ մեկ ամիս է` թափուր էր, երեկ համալրվել է: Այդ պաշտոնում նշանակվել է արդարադատության գնդապետ Արկադի Բալյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արկադի Բալյանը այնքան էլ պատահական անձնավորություն չէ, որ նշանակվեց «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնում:
Վերջինս ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն էր, որին տեղափոխեցին քրեակատարողական վարչություն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին պաշտոնից ազատվել էր «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանը, եւ վերջինիս հեռացումը կապվում էր ՔԿՀ-ում աղմկահարույց բացահայտումների հետ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: