00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբԴպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)Ռամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

Ո՞րն է Լավրովի այցի իրական նպատակը...

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի նախագիծը պատրաստ է և այն դրական ձևակերպումներ է պարունակում ԼՂ խնդրի վերաբերյալ, սակայն, ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրեց, որ հենց ԼՂ խնդիրն առիթ է հանդիսացել, որ գագաթնաժողովի բանաձևի նախագիծը հայտնվի փակուղում:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը Բրյուսելից հաղորդել է. «Երեկ Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին:

Եվրամիության անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք, ակնհայտորեն, հակասում են միմյանց: Ըստ էության` հռչակագիրը պատրաստ է, և միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ:

Հայաստանի արտգործնախարարությունն էլ, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարում է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, ուստի չեն կարող մանրամասներ հաղորդել:

Ո՞ւմ հետ է բանակցում Հայաստանը, եթե որպես այդպիսին Բրյուսելի առաջարկած կոմպրոմիսային տարբերակը մերժվում է: Այդ տարբերակը ենթադրում է առանց այս կամ այն խնդիրը հասցեական նշելու, կոչ  անել ակտիվացնել ջանքերը հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: Հայաստանը այս առաջարկը չի ընդունում, և, ըստ մեր ԱԳՆ-ի, շարունակում է բանակցությունները: Եթե այդ բանակցությունները ընթանում են ՀՀ և Ադրբեջանի միջև, ապա ակնհայտ է՝ առանց միջնորդների այստեղ հարցը գլուխ չի գա: Իսկ երկու երկրների միջև լավագույն միջնորդական փորձը անխոս Կրեմլինն է: Որքան էլ զարմանալի չհնչի, սակայն Մոսկվան այսօր ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում թիվ մեկ շահագրգռված կողմն է, իհարկե՝ Հայաստանից հետո: Բանն այն է, որ ի տարբերություն նախորդ համաձայնագրի, նորը իր մեջ չի պարունակում տնտեսական հարցերին վերաբերվող բաղադրիչ, ասել է թե՝ Մոսկվան այստեղ իր համար խուցեր և ռիսկեր չի տեսնում: Իսկ համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանը կարող է կոմունիկացիոն խողովակ դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, հատկապես, որ լարված հարաբերությունների ֆոնին նման խողովակները և հնարավորությունները Կրեմլի համար գնալով նվազում են:

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է համագործակցել Եվրամիության հետ ոչ միայն երկկողմ, այլև ԵՏՄ ֆորմատով:

Եթե հաջորդ շաբաթ Հայաստանը Բրյուսելում ստորագրի համաձայնագիրը, այն կլինի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ առաջին երկիրը, որը շրջանակային համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ: Եվ ահա այս ժամանակահատվածում, երբ  ի հայտ է եկել փաստաթղթի ստորագրմանը խոչընդոտող առարկայական հանգամանք, նախատեսվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան և Ադրբեջան, ընդ որում՝ Հռչակագրի ստորագրումից ընդհամենը մեկ օր առաջ, ինչը, իհարկե, պատահականություն չես համարի: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը հուշում է, որ Լավրովի այցի օրակարգը ներառելու է  երկրների միջեւ համագործակցության լայն համալիր:

Շատերը պնդում են, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը Հայաստան նպատակ է հետապնդում քննարկել Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները, սակայն համաձայնեք՝  վերջին շրջանում այս հարցում ակտիվացում կամ շարժ չի նկատվել, չի գրանցվել իրավիճակի կտրուկ փոփոխություն և այդպիսի փոփոխություն առնվազն մինչև 2018 թվական սպասելն իսկ անհեռատեստություն է:

Եթե անգամ Լավրովի այցի օրակարգում լինի հակամարտության կարգավորման հեռանկարը, նրա գլխավոր առաքելությունն է լինելու «հաշտեցնել» Երևանին և Բաքվին հենց Արևելյան գործընկերության հռչակագրի շուրջ առաջացած սկանդալից, հետևաբար, նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման տապալումից խուսափելու համար:

Կարելի է ենթադրել, որ Լավրովը Երևանին կհորդորի ընդունել ԵՄ կոմպրոմիսային տարբերակը, իսկ Բաքվից՝ գուցե ավելի կոշտ տոնով կպահանջի չգնալ այնպիսի սադրանքի, որը այս պահին հարվածում է նաև ՌԴ շահերին:

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 4165 անգամ
Լրահոս
17 Հուլ
Նարինջը տեսողությունը պաշտպանում է տարիքային խանգարումներից Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել Չեք հավատա բայց սա Սևանն է (տեսանյութ) ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբՅուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքներըՀայրապետյանը դիմումը գրել է «Աղիքները դուրս էին թափվել․․․». Վանաձորում «Չախալն» ու եղբայրը «քացով խփել են «բիձու» դոշին», վերջինս էլ դանակով՝ «ջահելներից» մեկին Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում է գրելԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների բանտային խցերը․ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն (լուսանկարներ) Մեծավանի համայնքապետը՝ մեղադրյալի աթոռին Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը «Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա ՀՀ փոխվարչապետը Եվգենի Դիտրիխինի հետ քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարց Շատ հնարավոր է, որ որդիս առաջադրի իր թեկնածությունը. Սասուն Միքայելյան (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել վրացի գործընկերոջը Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը Սաշիկի Նարեկը մարդ է առևանգել, այրել մարմնի տարբեր հատվածներ... նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի գործիցՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ 2017թ. պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին 13 000 000 դրամ է փոխանցել՝ ընտրակաշառք բաժանելու համար (տեսանյութ) «Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները Դպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)«Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Պաշտպանության նախարարը ծանոթացել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներին Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ Խորապես սգում եմ մեր աշխատակցի անժամանակ մահը. Արտակ ԶեյնալյանՌամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին Շնորհավորական ուղերձ՝ ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին Քիմ Քարդաշյանը՝ Beautycon-2018-ի ժամանակ Նաոմի Քեմփբելն ու Ֆրենչ Մոնտանան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Մեծավանի համայնքապետը վերականգնել է վնասը Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել