00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂՎթար Վրաստանում. զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Աստղագուշակ՝ հուլիսի 19-ի համարՕրվա խորհուրդըՉեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ) «Յուվենտուս»-ը ներկայացրել է նոր մարզահագուստներ` վերամշակված օվկիանոսային պլաստիկե աղբից (տեսանյութ)Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր առանձնատունը (լուսանկարներ)Անփութությո՞ւն, թե՞ սադրանք. ի՞նչ է հասկացնում ռուսական կողմը Ու՞մ բաժին կընկնի ՀՖՖ նախագահի պաշտոնըԱշխարհի առաջնության լավագույնները՝ ըստ ՖԻՖԱ-ի (լուսանկար)

Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա»-ն բացառում է թունավոր ջրի արտահոսքը շրջակա միջավայր

 Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները բացառում են ցիանիդ պարունակող ջրի արտահոսք շրջակա միջավայր: Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, լրագրողներին ներկայացնելով հանքավայրի ընթացիկ շինարարական աշխատանքներն ու ոսկու կորզման կույտային տարրալվացման տեխնոլոգիան, վստահեցրեց, որ ջրի կառավարմանը մեծ ուշադրություն է հատկացվել հանքավայրի նախագծման առաջին իսկ պահից:

«Այս տեխնոլոգիան առաջինն օգտագործվել է ԱՄՆ Նևադա նահանգում 30 տարի առաջ, այն ոսկու կորզման վերջին տեխնոլոգիան է, որը բնապահպանական առումով ամենաանվտանգն է: Կույտային տարրալվացման հարթակը և ջրավազանները ծածկվելու և մեկուսացվելու են, ջրերը մակերեսի հետ կոնտակտ չեն ունենալու»,-ասաց Հայկ Ալոյանը:

Ընկերության գործադիր տնօրենը նկատեց, որ այս տեխնոլոգիան պոչամբար չի նախատեսում, որի շնորհիվ նաև հեշտությամբ կկատարվի ռեկուլտիվացիա` հետագայում չունենալ ջրով լի ավազաններ, այլ կանաչապատ բլուր: Ինչ վերաբերում է արտադրական պրոցեսի ընթացքում զատվող փոշուն, ապա Հայկ Ալոյանի խոսքով` իրենց կողմից ձեռքբերված ջրցան մեքենաներն անընդհատ գործելու են` կառավարելով և չեզոքացնելով հանքի փոշին:

«Լիդիան Արմենիա»-ի արտադրատեխնիկական ծառայության պետ Էդգար Զաքարյանը նկարագրեց ոսկու ստացման ողջ արտադրական գործընթացը. բացահանքերից հանքաքարը դուրս է բերվելու, անցնելու է առաջնային և երկրորդային ջարդիչների միջով, այնուհետև 19 մմ չափով ջարդված հանքաքարը 5.3 կմ փոխադրիչով տեղափոխվելու է կույտային տարրալվացման հարթակ, որտեղ մշակվելու է ցիանիդային լուծույթով, որից հետո գործարանային հատվածում կորզվելու է ոսկին:

«Մնացորդային ջուրը հետ է վերադառնալու արտադրական գործընթաց և օգտագործվելու է տեխնիկական նպատակներով: Ամբողջ գործընթացի ժամանակ որևէ կաթիլ ջուր բաց չի թողնվելու շրջակա միջավայր: Շրջանառու ցիկլով միշտ օգտագործելու ենք այդ ջուրը 10-15 տարի, որքան մեր հանքը կշահագործենք: Դրանից հետո ջուրը ոչ թե ցիանիդով, այլ ջրով է հարստացվելու այնքան ժամանակ, մինչև ստանանք ամբողջությամբ մաքուր ջուր, որը պիտանի կլինի անգամ խմելու համար: Դրանից հետո նոր բաց ենք թողնելու շրջակա միջավայր»,-նշեց ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` տարրալվացման հարթակի տակ կառուցվելու է մեկուսացման շերտ, որպեսզի ցիանիդ պարունակող ջուրը չներթափանցի հողի ավելի խորը գրունտներ:

Ջրի կառավարման համակարգի բաղկացուցիչ է նաև հավելյալ ջրավազանը, որը նախատեսված է այն դեպքերի համար, երբ կլինեն անկանխատեսելի տեղումներ, ձյուն, չնախատեսված վարարումներ: «Ջրավազանը ամբարելու է բոլոր տեղումները` բացառելով որևէ կաթիլ ջրի արտահոսքը շրջակա միջավայր»,-վստահեցրեց Էդգար Զաքարյանը:

2016-ի վերջին մեկնարկած հանքի շինարարությունը կավարտվի 2018-ին և տարվա երկրորդ կեսին կարտադրվի առաջին ոսկին: Վերջնական արտադրանքը կլինի ոսկու և արծաթի համաձուլվածք, որից 80 տոկոսից ավելին ոսկի կլինի: Հանքավայրի հզորությունը նախատեսվում է տարեկան 10 միլիոն տոննա, արտադրվելու է 210 հազար ունցիա ոսկի: Ամբողջ արտադրանքն արտահանվելու է, այսօրվա գներով մոտ 250 միլիոն դոլարի: Հանքավայրի գործունեության արդյունքում նախատեսվում է Հայաստանի բյուջե տարեկան ապահովել 40-50 միլիոն դոլարի հարկային մուտքեր: Արտադրանքը հիմնականում կարտահանվի եվրոպական և ամերիկյան երկրներ:

Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայումգրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ՝Հայաստանում ամենամեծ ամերիկյան և բրիտանական ներդրումն էԱմուլսարի հանքի 2018թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլարՀանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն իսկ ստեղծվել է մոտ 1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապես՝ 290 Ջերմուկի, 44  Գորայքի, 114 Գնդեվազի և 25 Սարավանի բնակիչներ:  Աշխատաշուկայում առաջացած մեծ պահանջարկը բավականին լուրջ ակտիվություն է ստեղծել Ամուլսարի ազդակիր համայնքներում՝ արդեն իսկ ի ցույց դնելով հանքարդյունաբերության տնտեսական մուլտիպլիկատիվ էֆֆեկտը։ Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտականաշխատատեղ՝հանքի շահագործման 10 տարվա ընթացքում: Ամեն ուղղակի աշխատատեղին նախատեսված է 4-5 անուղղակի աշխատատեղ:

 

դիտվել է 595 անգամ
Լրահոս
19 Հուլ
Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները․ Ցուկերբերգ (տեսանյութ) Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂՔՊ-ն ունի Երեւանի քաղաքապետի 4 թեկնածու. Հայկ Մարությանի անունը ցուցակում է. «168 ժամ» Հանրապետությունում ակտիվացել են աղիքային հիվանդության բռնկումները. «Փաստ» Վթար Վրաստանում. զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Աստղագուշակ՝ հուլիսի 19-ի համարՏեսակետ կա, որ գեներալի ամառանոցում հայտնաբերվածը այդտեղ հասել է Ն.Ամիրյանի միջոցով. «Ժողովուրդ» Օրվա խորհուրդըԳազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին բոլոր դիմումները մերժվում են. «Ժողովուրդ» ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. «Ժողովուրդ»Ոչ մի կուսակցությունում այս օրերին հանգիստ չէ. «Հրապարակ»Տեղակալը հայտնի է որպես թանկարժեք զարդերի հավաքածու ունեցող պաշտոնյա. «Փաստ»Գագիկ Միրիջանյանը խստորեն հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին. «Ժամանակ»Մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում. «Ժամանակ»«Արամյանց» բժշկական կենտրոնն վաճառվել է. «Հրապարակ»Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի ունեցվածքը. «Փաստ»Աջափնյակում հաշմանդամության կարգի համար պայքարող քաղաքացիները նստելու տեղ չունեն. «Ժողովուրդ» Ներողությունով աղբ չես հավաքի. «Փաստ»Շիրակի մարզպետը Գյումրի-Կարս երկաթգծի վերաբերյալ առաջարկ է ուղղել վարչապետին. «Հրապարակ»Շմայսի հորեղբորորդին Հոկտեմբերի 27-ի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հրապարակ» Էմիլի Ռատակովսկին ցնցել է իր երկրպագուներին հերթական լուսանկարովՈտքերի տհաճ հոտ, ինչպե՞ս վերացնել Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ես սիրում եմ քեզ. Նազենի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Երևանում․ «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը (լուսանկարներ)Գագիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հորոսկոպի 6 նշան, որոնք հարստանալու ամենամեծ շանսերն ունեն Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Դիլիջան ազգային պարկում միջադեպ է եղել (տեսանյութ) Երևանը` աղբանոց (լուսանկարներ) 31-ամյա Հռիփսիմե Սիմոնյանը որոնվում է որպես անհետ կորած «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահը պատվաստման հետ կապ չունի Յուրի Ջորկաեֆը ՀՖՖ-ի նախագա՞հ․ ՖԱՖ-ի հայտարարությունը Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև Ալիկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցանքի փաստով հարուցվել է քրեական գործՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան 2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել է 3466-ը Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին Հրանտ Թոխատյանը ներկայացրեց «Կանազ» մշակույթի պալատի ներկայիս վիճակն ու հետագա անելիքները Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Պարգևատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած փրկարարները
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս