Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Բարսելոնայի մրցաշարում
SportԲարսելոնայում ավարտվեց «Բարսելոնա Մասթերս» շրջանային մրցաշարը:
6 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Գլեդուրա Բենջամինը: Նույնքան միավոր վաստակած Լորան Ֆրեսինեն ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով հայտնվեց 2-րդ հորիզոնականում: Դանիելե Վոկատուրոն 5.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարը հաջող մեկնարկած Կարեն Գրիգորյանը վերջնամասում զիջեց իր դիրքերը և 3.5 միավորով գրավեց 9-րդ հորիզոնականը:
«Բարսելոնա Մասթերս»-ին մասնակցում էին 10 շախմատիստ՝ 9 գրոսմայստեր և 1 միջազգային վարպետ: Մրցաշարը ՖԻԴԵ–ի մրցաշարերի դասակարգման 13-րդ կարգի էր՝ 2563 միջին գործակցով: