«Գանձասար-Կապան»-«Շիրակ»՝ 2:2
SportՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Գանձասար-Կապան»-ը տնային խաղում ուժերը չափել է Գյումրիի «Շիրակ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:
Կապանի թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Դմիտրի Յաշինը և Լուբամբո Մուսոնդան: «Շիրակ»-ի կազմում աչքի են ընկել Արամ Մուրադյանը և Մոհամեդ Կաբան:
«Գանձասար-Կապան»-ը առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, Գյումրիի թիմը՝ երրորդ:
Լուսանկարը՝ Կապանի թիմի ֆեյսբուքյան էջից: