«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ, լուսանկարներ)
ВидеоԱնգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալեց «Նյուքասլ»-ին:
Հանդիպումն ավարտվեց Մոուրինյուի թիմի հաղթանակով՝ 4:1 հաշվով:
Մանչեսթերյան թիմի կազմում վնասվածքից հետո դաշտ էին դուրս եկել Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան:
Հանդիպման 14-րդ րոպեին Դուատ Գեյլը հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին, 37-րդ րոպեին Անտոնիո Մարսիալը հավասարեցրեց հաշիվը, իսկ առաջին խաղակեսի ավարտին՝ գոլի հեղինակ դարձավ նաև Քրիս Սմոլինգը:
Մանչեսթերցիների երրորդ գոլը գրանցվեց 54-րդ րոպեին՝ աչքի ընկավ Պոլ Պոգբան:
Խաղի վերջին գոլը 70-րդ րոպեին խփեց Ռոմելու Լուկակուն:
Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը 26 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական բարձրացավ:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին: