Փաստաբան է ձերբակալվել
ПравоՁերբակալվել է փաստաբան Վաղինակ Աթոյանը:
Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Փաստաբանը ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում»,-ասաց Խաչատրյանը։
Ըստ որոշ տեղեկությունների, փաստաբանը մոտ կես մլն դրամ կաշառք է պահանջել «Նուբարաշեն»-ում գտնվող կալանավորի ընտանիքի անդամներից: