Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով
ՀայաստանՆոյեմբերի 21-ին Շիրակում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, նոյեմբերի 22-23-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին լեռնային շրջաններում, 23-ին նաև նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով, քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Նոյեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, իսկ նոյեմբերի 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 22-23-ին կնվազի 10-15 աստիճանով:
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, նոյեմբերի 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: