00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ. հարուցվել է քրգործ Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան«Oրենքով գող» Քոնչոյին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնով

Թերանում եք, թերանում...

ՀՀ պետական բյուջեն այս տարի եւս կթերակատարվի. հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեի մուտքերը ծրագրվածից բավական քիչ են հավաքագրվել: 2017թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ այս տարի եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 135 միլիարդը լինելու էին հարկային եկամուտները: Սակայն նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին կառավարության N 1313-Ն որոշմամբ բյուջեում ճշգրտումներ արվեցին եւ բարձրացվեց նախանշված շեմը: Ըստ այդմ, բյուջեի եկամուտները 2017թ. համար սահմանվեցին 1 տրիլիոն 327.3 մլրդ դրամ, որից միայն հարկային եկամուտները` 1 տրիլիոն 202.6 մլրդ դրամ: Եւ ահա, ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հունվար-սեպտեմբեր ամիսների բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ըստ որի՝ բյուջեի եկամուտները 6.8 տոկոս պակաս են հավաքագրվել, իսկ միայն հարկային եկամուտները թերակատարվել են 4.5 տոկոսով: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքերով՝ եթե կառավարությունը ցանկացած գնով ձեռնամուխ լինի բյուջեի` ճշգրտված եկամուտների հավաքագրման, ապա տնտեսության մեջ կլինեն խեղումներ:
 
Խնդիրը բարդացել է այնքանով, որ մենք սպառում ենք նաեւ վարկերի միջոցով բյուջեի եկամուտներն ավելացնելու հնարավորությունը, քանի որ պետական պարտքն արդեն մոտեցել է ՀՆԱ 60 տոկոսի սահմանագծին։ Միևնույն ժամանակ, ծախսերի կրճատումը չի տալիս սպասված արդյունքը: Եթե Կարեն Կարապետյանը մեծագույն ցանկություն էլ ունենա կարգի բերելու կառավարման համակարգը, գոնե հաջորդ տարվա բյուջեում դա չի երեւալու, այսինքն, չինովնիկական ապարատի պահպանման ծախսերն էականորեն կրճատել չի կարողանալու: Էականորեն չի կարողանա կրճատել նաեւ պետական գնումների համար նախատեսվող ծախսերը: Բացի նրանից, որ այստեղ շոշափվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների շահեր, բյուջեից պետական գնումներին ուղղվող հսկայական ծախսերը աշխատեղեր են ապահովում: Դրանց կրճատումը կունենա նույն էֆեկտը, ինչ չինովնիկական ապարատի էական կրճատումը: Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության վրա կատարվելիք ծախսերը հասկանալի պատճառով կրճատվել չեն կարող: Ու քանի որ ծախսերը մնալու են գրեթե նույն մակարդակում, ուրեմն բյուջեով նախատեսվող եկամուտներն էլ պետք է լինեն նույնը: Ահա այստեղ է, որ առաջանում է հիմնական բարդությունը: Բյուջեի եկամուտների նվազումը պայմանավորված է տնտեսության օրեցօր վատթարացող վիճակով: Բայց կառավարությունն ինչի՞ վրա էր հույսը դրել, որ մտածում էր, թե կարող է 67 մլրդ դրամ ավելի հավաքել, քան բյուջեով նախատեսված է: Այդ մասին փաստաթղթում ոչինչ չկա ասված: Գուցե իսկապես հույս է ունեցել, որ Կարեն Կարապետյանի խոստացած 835 մլն դոլարի ներդրումը կհորդի Հայաստան, ու տնտեսական թռիչքային աճը թռիչքային հարկային եկամուտներ կբերի: Գուցե կառավարությունն ինքն իրեն հավատացել է, որ տնտեսության ստվերային հատվածը կկրճատի ու այնտեղից լրացուցիչ եկամուտներ կհավաքի: Բայց այդ ու այլ հույսերը չարդարացան: Ավելին, կառավարությունը տարվա ընթացքում օպտիմալացումներ ու կրճատումներ է իրականացրել գումար խնայելու համար: Անգամ թաքնված սեկվեստորի մասին տեղեկություններ են շրջանառվում:
 
Կա նաև խնդրի մյուս կողմը, եթե կառավարությունն ի վիճակի չէ ապահովել բավարար հարկային եկամուտներ, համաձայնեք, որ առնվազն հնարավոր էր եղած ռեսուրսները նպատակային բաշխել: Բերենք մի քանի օրինակ, որոնք թույլ կտան հասկանալ՝ կառավարությունն այդ հարցում թերացել է: Օրինակ՝ Պարզվում է՝ մեր պետությունը ամեն տարի ֆինանսավորում է նավամոդելային սպորտը: Կառավարությունը կարո՞ղ է բացատրել՝ սա ի՞նչ է, գուցե «Ազգ-բանակ» կոնցեպտի շրջանակներո՞ւմ է սա արվում: Մեկ այլ, շատ ավելի խոսուն օրինակ՝ Հ1-ի բյուջեն ավելին է, քան Գյումրի, Վանաձոր քաղաքների բյուջեները մեկտեղված, ինչպես ասում են՝ կարևորը` զվարճանքն ապահովված է: Մեկ այլ օրինակ՝ բյուջեով «Արի տուն» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 92.0 միլիոն ՀՀ դրամ: Միայն այդ 92 միլիոնի հարցը չէ: Սա այն դեպքն է, երբ պետք է հարց դնել, թե որքանո՞վ է արդյունավետ Սփյուռքի նախարարության գոյությունն առհասարակ…
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 2429 անգամ
Լրահոս
21 Հուլ
Անհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ. հարուցվել է քրգործ Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան«Oրենքով գող» Քոնչոյին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնովԵրևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հուսադրող լուր՝ օդերևութաբաններիցՏեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃԹուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Հայաստանում ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը վկայում է երկրի անվտանգ լինելու մասին. ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին Եվրոպայի լիգա. հայտնի է «Ալաշկերտ»-ի խաղերի ժամանակացույցը Ահազանգ. «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը. Արթուր Գրիգորյանը գնացել է անձամբ ստուգելու Ողբերգական ավտովթար Սևանում. կա 2 զոհԲարձրագույն դատական խորհուրդն իրեն սպառել է՝ դեռ չձևավորվածՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի «Մանչեսթեր Սիթի»-ն պարտվել է «Բորուսիա»-ից (տեսանյութ)Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնինԻնձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահԱստղագուշակ՝ հուլիսի 21-ի համարՍեւանի քաղաքապետը յոթ անշարժ եւ երեք շարժական գույք ունի. «Փաստ»Օրվա խորհուրդըՎլադիմիր Գասպարյանի եղբոր ընտանիքը հայտնի դեպքերից հետո հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»Զորավարժանքները բնակելի տարածքներում, գյուղերում չեն անցկացվում. Նորատ Տեր Գրիգորյանց. «168 ժամ»«Ինչպես Սերժ Սարգսյանն է ասում․ թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս». «Հրապարակ»ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչի ունեցվածքը. «Փաստ»Հարյուր հազարավոր դոլարներ է վատվնում Լևոն Սարգսյանի փաստաբանական ծախսերի համար. «Ժամանակ»Վարչապետը վերացրել է ՊՆ-ի արտաբյուջեն. «Հրապարակ»Տարոն Աճեմօղլուն իր աջակցությունը Հայաստանին գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար. «Ժամանակ»Նախկին ոստիկանապետի «գոլդ» պետհամարանիշը հետ է վերցվել. «Ժամանակ»Ռուբեն Գեւորգյանը վագրեր է պահում եւ բուծում. «Հրապարակ»Լեւոն Մարտիրոսյանը ցանկանում է վերադառնալ Հայաստան եւ զբաղվել քաղաքականությամբ. «Հրապարակ»Քաղավիացիայի 30-ամյա նախագահը հայերեն գրել-կարդալ չգիտի. «Հրապարակ»«Արաբկիր» բկ–ում հեռուստացույցները այլևս վճարովի չեն. «Փաստ»Վարորդները մեծամասնությունը այլ կերպ են վկայական ստանում. «Փաստ»Ամերիկացի առաջին սերիական մարդասպանի՝ Հենրի Հոլմսի մասին Բաքուն կրկին խավարի մեջ է Անգելա Մերկելը Հայաստան կայցելի Սև ծովի երկնքում արտասովոր երևույթ են նկատել (տեսանյութ)Տնտեսական ակտիվության աճը արագացել էԹավշյա հեղափոխությունը սկսվել է այստեղից. օրվա կադրՈրոնք են հորոսկոպի լավագույն խորհուրդներ տվող 5 նշանները ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը