Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը
ՍպորտՇախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել ՖԻԴԵ-ի Գրան Պրիի մրցաշարաին աղյուսակը:
5 տուրերից հետո Արոնյանն ունի 3,5 միավոր և միանձնյա առաջատար է: 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Պլոտոր Սվիդլրը:
Ընդհանուր հաշվարկով «Գրան պրիի» առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ: