Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը
СпортԲասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Ռայան Բոաթրայթը հեռացվել է ընտրանուց:
Lրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: «Ռայան Բոաթրայթը Երևան է ժամանել նախորդ երեկոյան: Բայց ֆեդերացիայի և թիմի որոշմամբ նա հետ կվերադառնա իր ակումբ: Նա հեռացվել է ազգային թիմին ոչ պատշաճ վերաբերմունք ցույց տալու պատճառով: Այս որոշում մեզ դժվար է տրվել, քանի որ ոչ մեկ ազգային թիմում իրավունք չունի առանձնացնել իրեն: Մենք բոլորս հավասար ենք»,-ասաց Պողոսյանը: Բասկետբոլիստը այլևս չի հրավիրվելու հավաքական: