Լուսանկար. խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում
Чрезвычайный случайShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, բախվել են Մաստարա գյուղի բնակիչ՝ 55-ամյա Արայիկ Վարդանյանի վարած Վազ 2106 մակնիշի 24 ՍԼ 614 համարանիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Ռազմիկ Սիմոնյանի վարած Toyota մակնիշի 97 MM 111 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: