00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ուսումնական հաստատությունների ղեկավարները չպետք է իրենց աշխատակիցներին ուղղորդեն դեպի կոնկրետ բանկեր. Արայիկ Հարությունյան Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂՎթար Վրաստանում. զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Աստղագուշակ՝ հուլիսի 19-ի համարՕրվա խորհուրդըՉեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ) «Յուվենտուս»-ը ներկայացրել է նոր մարզահագուստներ` վերամշակված օվկիանոսային պլաստիկե աղբից (տեսանյութ)Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր առանձնատունը (լուսանկարներ)Անփութությո՞ւն, թե՞ սադրանք. ի՞նչ է հասկացնում ռուսական կողմը Ու՞մ բաժին կընկնի ՀՖՖ նախագահի պաշտոնը

Աջակցե՛ք Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում. բաց նամակ-դիմում Արդվի գյուղից՝ ՀՀ ԱԺ լոռեցի պատգամավորներին

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը Լոռու մարզի Արդվի գյուղի անունից բաց նամակ-դիմում է ուղարկել Լոռու մարզից ընտրված և լոռեցի ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանին, Կարեն Կարապետյանին, Էդուարդ Շարմազանովին, Արկադի Համբարձումյանին, Էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին, Վանիկ Ասատրյանին, Արմենուհի Կյուրեղյանին` խնդրելով աջակցել Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում: 

Բաց նամակ-դիմում գրված է.
 
«Լոռու մարզից ընտրված և լոռեցի հարգելի ՀՀ ԱԺ պատգամավորներ` Վահրամ Բաղդասարյան, Կարեն Կարապետյան, Էդուարդ Շարմազանով, Արկադի Համբարձումյան, Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Վանիկ Ասատրյան, Արմենուհի Կյուրեղյան,
 
Լոռու մարզի Արդվի գյուղի բնակչությունը դիմում է Ձեզ` որպես լոռեցիների, օգնության ակնկալիքով:
«ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ն ցանկանում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում, ինչով վտանգի տակ է դնում Արդվի գյուղի բնակչության առողջությունը և գոյությունը: Այս գործընթացին դեմ առնելու համար 2017 թ-ի հուլիսի 26-ին Արդվի գյուղը փակեց գյուղ տանող ճանապարհը «ՄԻՌԱՄ» ընկերության առաջ: Արտահայտելով իրենց կամքը` արդվեցիները «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ին մերժելու պահանջով դիմեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որի տակ ստորագրել է 94 բնակիչ, այսինքն` գյուղի ողջ հասուն բնակչությունը:
 
Ներկայումս ընկերությունը կատարել է խորամանկ քայլ` Արդվու վարչական տարածքում գտնվող 146 հա տարածքը դուրս բերելով նախագծից և փոխարենը թողնելով Մղարթի 54 հա տարածքը: Այդ հողերը Մղարթի բնակելի տներից գտնվում են 3.4 կմ հեռավորության վրա, իսկ Արդվու բնակելի տներից` 2.2 կմ: Ռելիեֆի առանձնահատկությունից ելնելով` Արդվին գտնվում է անմիջապես հանքերևակման ազդեցության գոտում, այդ տարածքից հոսող աղբյուրներից է օգտվում Արդվու բնակչությունը, այդ տարածքով հոսող անձրևաջրերը հոսում են դեպի Արդվու արոտավայրերը:
Շեկաղբյուրի հանքերևակումը ոսկի-բազմամետաղային է, ինչը նշանակում է, որ հանքաքարի պարունակության մեջ հիմնական տարրերը կապարը և ցինկն են, իսկ մյուս տարրերն ուղեկցող տարրեր են (ոսկի, արծաթ, պղինձ, բիսմուտ, սելեն, թելուր, արսենիում (մկնդեղ), ծարիր, լանտանոիդների խմբի մետաղներ և այլ տարրեր, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար և անկառավարելի կդարձնեն մեր ջրերի և հողերի աղտոտումը դրանցով:
 
«ՄԻՌԱՄ» ընկերությունը, առանց Արդվի գյուղին տեղեկացնելու, սույն թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քննարկում է անցկացրել Մղարթ գյուղում և, ստանալով Մղարթի նախնական համաձայնությունը, Շեկաղբյուրի ծրագրի փաստաթղթերն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարություն բնապահպանական փորձաքննության: Բնապահպանության նախարարությունն ընդունել է «ՄԻՌԱՄ»-ի հայտը փորձաքննության` ճանաչելով նաև Արդվի գյուղը` որպես Շեկաղբյուրի ծրագրի ազդակիր բնակավայր: Շեկաղբյուրի ծրագրի հանրային 2-րդ լսումները նշանակված են սույն թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղարթում:
Այսպիսով, Արդվի գյուղի բնակիչների բացասական կարծիքը, որը նաև հաստատված է փաստաթղթերով, անտեսվել է: «ՄԻՌԱՄ» ընկերությունը խախտել է Արդվի գյուղի`որպես ազդակիր բնակավայրի տեղեկացված լինելու իրավունքը և որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքը:
 
«ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ի կողմից Շեկաղբյուրի ծրագրի իրականացման արդյունքում կխախտվեն մեր հիմնարար իրավունքները. առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը:
 
Այս խնդիրն ավելի է սրվել համայնքների խոշորացման արդյունքում, քանի որ Արդվին կորցրել է իր ինքնուրույնությունը, և անորոշ է, թե ինչ որոշում կկայացնի խոշորացած Օձունը այս հարցի վերաբերյալ: Այսպիսով, «ՄԻՌԱՄ» ընկերության նման գործելաոճը նպաստում է ներհամայնքային կոնֆլիկտների սրմանը և համայնքների խոշորացման ծրագրի ձախողմանը:
 
Արդվեցիները դիմում են ձեզ, որպեսզի դուք, որպես ժողովրդի ընտրյալներ, աջակցեք Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում:
 
Թույլ չտանք Հայաստանի էկոլոգիապես մաքուր եզակի գյուղերից մեկի` Արդվիի թունավորումը հանքարդյունաբերական արգասիքներով»:
 
«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ
 
22.11.2017թ.
 

 

 

դիտվել է 994 անգամ
Լրահոս
19 Հուլ
Ուսումնական հաստատությունների ղեկավարները չպետք է իրենց աշխատակիցներին ուղղորդեն դեպի կոնկրետ բանկեր. Արայիկ Հարությունյան Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները․ Ցուկերբերգ (տեսանյութ) Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂՔՊ-ն ունի Երեւանի քաղաքապետի 4 թեկնածու. Հայկ Մարությանի անունը ցուցակում է. «168 ժամ» Հանրապետությունում ակտիվացել են աղիքային հիվանդության բռնկումները. «Փաստ» Վթար Վրաստանում. զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Աստղագուշակ՝ հուլիսի 19-ի համարՏեսակետ կա, որ գեներալի ամառանոցում հայտնաբերվածը այդտեղ հասել է Ն.Ամիրյանի միջոցով. «Ժողովուրդ» Օրվա խորհուրդըԳազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին բոլոր դիմումները մերժվում են. «Ժողովուրդ» ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. «Ժողովուրդ»Ոչ մի կուսակցությունում այս օրերին հանգիստ չէ. «Հրապարակ»Տեղակալը հայտնի է որպես թանկարժեք զարդերի հավաքածու ունեցող պաշտոնյա. «Փաստ»Գագիկ Միրիջանյանը խստորեն հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին. «Ժամանակ»Մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում. «Ժամանակ»«Արամյանց» բժշկական կենտրոնն վաճառվել է. «Հրապարակ»Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի ունեցվածքը. «Փաստ»Աջափնյակում հաշմանդամության կարգի համար պայքարող քաղաքացիները նստելու տեղ չունեն. «Ժողովուրդ» Ներողությունով աղբ չես հավաքի. «Փաստ»Շիրակի մարզպետը Գյումրի-Կարս երկաթգծի վերաբերյալ առաջարկ է ուղղել վարչապետին. «Հրապարակ»Շմայսի հորեղբորորդին Հոկտեմբերի 27-ի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հրապարակ» Էմիլի Ռատակովսկին ցնցել է իր երկրպագուներին հերթական լուսանկարովՈտքերի տհաճ հոտ, ինչպե՞ս վերացնել Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ես սիրում եմ քեզ. Նազենի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Երևանում․ «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը (լուսանկարներ)Գագիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հորոսկոպի 6 նշան, որոնք հարստանալու ամենամեծ շանսերն ունեն Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Դիլիջան ազգային պարկում միջադեպ է եղել (տեսանյութ) Երևանը` աղբանոց (լուսանկարներ) 31-ամյա Հռիփսիմե Սիմոնյանը որոնվում է որպես անհետ կորած «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահը պատվաստման հետ կապ չունի Յուրի Ջորկաեֆը ՀՖՖ-ի նախագա՞հ․ ՖԱՖ-ի հայտարարությունը Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև Ալիկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցանքի փաստով հարուցվել է քրեական գործՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան 2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել է 3466-ը Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին Հրանտ Թոխատյանը ներկայացրեց «Կանազ» մշակույթի պալատի ներկայիս վիճակն ու հետագա անելիքները Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս