Դժվար է հավատալ, որ «Զվեզդա» հեռուստաալիքի հեռարձակած հակահայկական բնույթի տեսանյութը շփոթմունք է
Блогосфера«Որքան էլ որ տարօրինակ հնչի, դժվար է հավատալ, որ ՌԴ ՊՆ հովանու ներքո գործող պետական «Զվեզդա» հեռուստաալիքի հեռարձակած հակահայկական բնույթի տեսանյութը շփոթմունք է և լրագրողական-մասնագիտական ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանք։
Կա՛մ այս քայլը տեղավորվում է Հայաստանի ուղղությամբ ՌԴ արտաքին քաղաքականության ընթացիկ տրամաբանությունում, որպես մտրակի ու բլիթի դիվանագիտություն. հարցն ակտուալ է արցախյան բանակցային գործընթացի ակտիվացման և Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախաստորագրման փուլի համատեքստում։
Կա՛մ սա կարող էր պայմանավորված լինել ՌԴ պաշտպանական գերատեսչությունում ադրբեջանական լոբբիստական խմբերի հետ ակտիվ համագործակցող շրջանակների նախաձեռնության հետ՝ ստվերելու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի միջոցառումները, ազդելու արցախյան բանակցային գործընթացի վրա»։
Գրառումը՝ Կարեն Վերանյանի ֆեյսբուքյան էջից