Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

ՀՀԿ-ն դարձել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի լիիրավ անդամ

Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի լիիրավ անդամ: Այս մասին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Այդ ինստիտուտը Քրիստոնեա-դեմոկրատական և Աջակողմյան կուսակցությունների կրթական կենտրոնն է: Նաև այն Եվրոպայի ժողովրդական կուսակցության ամենախոշոր վերլուծական կենտրոններից մեկն է: Մենք այդ ինստիտուտի հետ աշխատում ենք` սկսած 2012թ.-ից և ակտիվ մասնակցել ենք նրանց կրթական և վերլուծական ծրագրերին: Տասնյակ հանրապետականներ վերապատրաստվել են նրանց կրթական ծրագրերի շրջանակներում՝ Բուդապեշտում, Ստրասբուրգում, Բրյուսելում և այլ վայրերում»,- ասաց Արմեն Աշոտյանը:
 
Նա հավելեց, որ շատ են կարևորում լիիրավ անդամակցությունը Ռոբերտ Շումանի ինստիտուտին, քանի որ այն կուսակցության միջազգային կապերը հատկապես քաղաքական կրթության և անալիտիկայի ուղղություններով առավել ընդլայնելու լուրջ հնարավորություններ է տալիս:
 
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ ինստիտուտին լիիրավ անդամակցության պարագայում ակնկալում են ավելի սերտ համագործակցություն, համատեղ սեմինարներ և կուրսերի անցկացում: «Հատկապես ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, լինելով Հայաստանում քաղաքական դպրոց հիմնած առաջին քաղաքական ուժը, որը կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը, շատ է կարևորում քաղաքական կրթության և վերլուծական կարողությունների դերը քաղաքականության մեջ, հետևաբար կփորձի լրացուցիչ համագործակցության օրակարգ ստեղծել»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
 
Ռոբերտ Շումանի ինստիտուտի կենտրոնը տեղակայված է Բուդապեշտում, բայց այն համաեվրոպական կառույց է:
 
Ինչպես վկայում է քաղաքական ուժի պաշտոնական կայքը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր գործունեության ընթացքում աստիճանաբար ակտիվացրել է իր կապերը արտերկրի քաղաքական ուժերի եւ քաղաքական միավորումների հետ: Մասնավորապես` համագործակցային կապեր են ձևավորվել Չինաստանի Կոմունիստական կուսակցության և Միացյալ Ռուսաստան կուսակցության հետ: Տարբեր տարիներին կուսակցական կառույցների միջև կազմակերպվել և անց են կացվել կուսակցական համատեղ միջոցառումներ: Միջկուսակցական միջազգային համագործակցություն է իրականացվում նաև միջխորհրդարանական հարթակներում, որտեղ վերջին տարիներին Հանրապետականը արդյունավետ համագործակցություն է ծավալել նաև Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հետ: ԵԺԿ-ն, որպես Եվրոպական տարածքի ազդեցիկ քաղաքական միավորում, իր տասնյակ կուսակցությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերն է իրականացնում ԵԺԿ-ին անդամագրված լիիրավ և դիտորդ անդամ կուսակցությունների հետ: 2012թ. փետրվար 9-ին տեղի ունեցավ ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստը, որտեղ պաշտոնապես ՀՀԿ-ն ընդունվեց ԵԺԿ կազմում` ստանալով դիտորդ-անդամ կուսակցության կարգավիճակ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ)
Ամենադիտված