00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան«Բավարիա»-ն ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)Պիզելիի` տուգանայինից փոխանցումն ու մրցակցի ինքնագոլը (տեսանյութ)Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

ԵՄ-ի առումով Հայաստանն իսկապես բացառիկ է. Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանի համոզմամբ՝ թեև նոյեմբերի 24-ին, Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն է և նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար, սակայն ամեն ինչ կախված է այն քաղաքական կամքից և հետևողականությունից, որը կդրսևորեն իշխանությունները․ «Մեր իշխանությունները բազմաթիվ համաձայնագրեր ունեն ստորագրած և պարտավորություններ ունեն ստանձնած միջազգային կոնվենցիաներով, որոնք կամ չեն իրականացվում, կամ ոտնահարվում են»,- ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ ավելացնելով, թե ինչ չափով և ձևով կօգտագործվի այս հնարավորությունը պարզ կլինի ապագայում։

Հիշեցնելով դեռևս 2013 թվականին Հայաստանի կողմից չստորագրված ԵՄ փաստաթուղթը, որի ժամանակ սակայն  հայտարարվեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը, Պապյանը նշեց․ «Մինչ համաձայնագրի ստորագրումը փորձ էր արվում այն ներկայացնել չստորագրված փաստաթղթին համարժեք, բայց սա ուրիշ է։ Նախկինով մենք որոշակի կառուցվածքային կապ էինք հաստատելու Եվրոպայի հետ՝ դառնալով ասոցացման անդամ, իսկ այս մեկը համագործակցության համաձայնագիր է․ սրանք որակապես տարբեր բաներ են։

Նախկին համաձայնգրի հետ գալիս էր մոտ 5 միլիարդ դոլարի ներդրումներով փաթեթ, իսկ այս դեպքում ոչինչ չի գալիս, փոխարենը սա հնարավորությունների ցանկ է»,- ասաց նա՝ ավելացնելով՝ թեև շեշտված չէ տնտեսական մասը, սակայն սրանից կարելի է օգտվել ինչ-որ բանի հասնելու համար։

Խոսելով մինչ համաձայնագրի ստորագրումը եղած վատատեսության մասին քաղաքագետը նշեց՝ աչքը տեսածից է վախենում․ «Նախորդ համաձայնագրի պարագայում մենք 4 տարի բանակցել էինք և մի գիշերա մեջ հրաժարվել փաստաթղթերից։ Նոյեմբերի19-ին Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ, երբ որևէ արտառոց բան տեղի չունեցավ, ակնհայտ էր, որ ստորագրվելու էր, թեև ոչինչ պետք չէր բացառել։ Մենք ինքնիշխան երկիր ենք և ստորագրում ենք միջազգային իրավունքի փաստաթուղթ, բայց բոլորիս մտքի մեջ կա ինչ-որ երրորդ երկիր։ Այն հարցը՝ արդյոք Ռուսաստանը առարկություն չի՞ ունենա կամ խնդիրներ չի՞ առաջնի, ինքնին ցույց է տալիս, որ ընդունում ենք մեզ վրա երրորդ երկրի ազդեցությունը։

Ռուսաստանը համաձայնագրի ստորագրումը կարող է ճիշտ օգտագործել և փոխարենը մեզ վրա ցեխ լցնելու և քարկոծելու, իսկ նման միտում կարծես թե կա, կարող է փորձել ԵԱՏՄ-ն գայթակղիչ դարձնել մյուսների համար՝ ցույց տալով, որ անդամակցությունը եվրասիական կառույցին չի սահմանափակում համագործակցության հնարավորությունները նաև այլ կառույցների, մասնավորպես, ԵՄ-ի հետ։ Տեսնենք՝ Ռուսաստանը որքան խելամիտ ձևով քարոզչություն կիրականացնի»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը հնարավորություն կտա հակակշռելու ռուսական ազդեցությունը։ 

Լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանը միակ պետությունն է, որ շրջանակային համաձայնագիր է ստորագրում ԵՄ-ի հետ, հաշվի առնելով այս հանգամանքը քաղաքագետը նկատում է՝ անընդունելի և անհասկանալի կլիներ, եթե Հայաստանը միաժամանակ երկու կառույցների անդամ լիներ, բայց կան նախադեպեր, երբ մի կառույցի անդամը մյուս կառույցների հետ համագործակցության պայմանագիր է ստորագրում․ «Սա առաջին դեպքն է առայժմ և դա շատ լավ է։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, բայց միևնույն ժամանակ համագործակցության համաձայնագիր ունենք ՆԱՏՕ-ի հետ, այնպես որ նման բազմաթիվ դեպքեր կան, սակայն ԵՄ-ի առումով Հայաստանն իսկապես բացառիկ է»,- հավելեց Պապյանը։

Սոնա Հարությունյան

դիտվել է 2996 անգամ
Լրահոս
23 Հուլ
Եգիպտացորենի եփման միակ ճիշտ և անկրկնելի բաղադրատոմսը․ անմահական համ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ ենՇատ տղամարդկանց համար սա երանելի աշխատանք կարող է լինել Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում 6 ամսական այս աղջնակն իր անսովոր մազերով գերել է բոլորին․ միայն նրա Instagram-ի լուսանկարները տեսեք (լուսանկարներ) Մարդիկ չեն պատկերացնում, թե Սովետը ինչ երկիր էր «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային պայմանագրով նախատեսված սպառազինությունը Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն ԹաթուլյանՄարկոս Պիզելին մասնակցել է «Ակտոբե»-ի հաղթական խաղին «Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել Խոշոր պատահար Գեղարքունիքում. 8 վիրավոր կա Իրանում երկրաշարժ է գրանցվել Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել Բեյոնսեի ընտանեկան հանգիստը՝ Իտալիայում (լուսանկարներ) Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդես կգա Եվրոպայում Անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ ներկա և հետագա գործունեության վրա. Գեորգի Մուրադյան Դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել. shamshyan.com«Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել». 102-րդ ռազմակայանի հրամանատար (տեսանյութ) Աստղագուշակ՝ հուլիսի 22-ի համար Աճեմօղլուն գումար չի պահանջել. փոխվարչապետԾննդյան տարեթվի վերջին նիշը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր մասին Խորամանկ հնարք. լվացարանի խցանված անցքը միանգամից կբացվիՄենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք. Ռուբեն Շուխյան Աստված իսկապես գործ ունի անելու արդի Հայաստանում. Տիգրան Պասկևիչյան «Բավարիա»-ն ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)Ի՞նչ կարող է Աճեմօղլուն տալ Հայաստանին, որ չի կարող անել Բագրատյանը Պիզելիի` տուգանայինից փոխանցումն ու մրցակցի ինքնագոլը (տեսանյութ)Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ մեկ-երկու կրակոց է հնչել. Արծրուն Հովհաննիսյան Գյումրիի բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած Արտակարգ դեպք ԵրևանումԿենդանակերպի 4 անմատչելի կանայք, ովքեր խենթացնում են տղամարդկանց Ընդամենը 2 րոպե, և ձեր կրունկները կլինեն իդեալական վիճակում, առանց որևէ ճաքի կամ կոշտ մաշկի Լևոն Մնացականյանը Արցախի ԱԳՆ-ում ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը Շուրջ 1200 սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Առեղծվածային դեպք. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս