Հայաստան-ԵՄ համաձայնագիրը՝ռուս-թուրքական մերձեցման նոր պատճա՞ռ
БлогосфераՔաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որքան կարելի է կռահել մեծ անհանգստություն է առաջացրել Բաքվում:
Փաստաթղթի ստորագրումից որոշ ժամանակ անց ազերիական ԶԼՄ-ները սկսեցին իրենց կողմից գնված տեղացի և հիմնականում ռուսաստանյան քաղաքագետներից և մեկնաբաններից հարցազրույցներ վերցնել այս թեմայի վերաբերյալ: Հասկանալի է, թե ինչո՞ւ են Բաքվի ԶԼՄ-ները հարցազրույցներ վերցնում ռուսաստանցիներից: ԵՄ-ի կողմից պատժված Մոսկվայի ներկայացուցիչները չեն կարող դրական որևէ բան ասել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ժամեր առաջ ստորագրված համաձյանագրի վերաբերյալ: Այսպես, ՌԴ-ի կառավարությանը կից գործող Ֆինանսական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կուզմինը բացահայտ սպառնացել է Հայաստանին: «ԵՄ-ն կարող է շատ ուժեղ վիճել Թուրքիայի հետ: Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի առանձնահատուկ հարաբերությունները կարող է ձևավորվել «հակաեվրոպական» ադրբեջանա-թուրքական ալյանս: Այդ իրավիճակում հայերին այլ բան չի մնում, քան կտրուկ սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները: Իսկ ՌԴ-ն այն վիճակում չէ, որ վիճի Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,-իր տեսակետն է հայտնել Կուզմինը haqqin.az-ի թղթակցին:
Սա ՌԴ կառավարությանը կից գործող համալսարանի աշխատացկի տարրական շանտաժն է պաշտոնական Երևանի նկատմամբ: Պարոն Կուզմինի մտքերը պատահական չեն: Պրոֆեսորը շատ լավ գիտի ինչ է ակնարկում: 20-րդ դարի սկզբին ռուս բոլշևիկները, որոնք գրեթե նույն իրավիճակում էին գտնվում ինչ պուտինյան Ռուսաստանն այժմ փորձում էր մերձենալ իր նմանների ՝եվրոպացիների կողմից չճանաչված և անտեսված քեմալական Թուրքիայի հետ: Դրա արդյունքում 1921 թ-ին ստորագրվեցին հակահայկական Կարսի և Մոսկվայի պայմանագրերը,որի հետևանքները մենք մինչև հիմա քաղում ենք:
Պարոն Կուզմինը բացահայտ սպառնում է մեզ, որ եթե մենք էլ ավելի սերտացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ,ապա թուրք-ադրբեջանական հակահայ տանդեմին կմիանա նաև Մոսկվան,լավագույն դեպքում կպահպանի չեզոքություն, որ թուրքերն ու ազերիներն իրենց գործն անեն:
Սակայն լավ կլինի, որ Մոսկվայի իշխանական կաբինետներում նստածները և քաղաքագետները հիշեն, որ իր ամբողջ պատմության ընթացքում Ռուսաստանն ամենաշատը պատերազմել է սիրելի Թուրքիայի հետ, իսկ երբ 2015 թ-ի նոյեմբերին 24-ի Սիրիայի օդային տարածքում թուրքերը խոցեցին ռուսական ռազմական ՍՈՒ-24 ինքնաթիռը, ապա Անկարայի դեմ սպառնալիքներով հանդես եկած ռուսներին սաստեցին նույն եվրոպացիները և ԱՄՆ-ն:
Մոսկվայում շատ շուտ են մոռանում պատմությունը: Չեն ուզում հիշել,թե ինչպես ընդամենը Թուրքիայի դրոշը կարմիր ներկելով Քեմալը Լենինց ստացավ մաքսիմալ ամեն ինչ,իսկ ռուսներին խոստացածը ոչ միայն չկատարեց, այլև ցույց տվեց երեք մատից հայտնի կոմբինացիան և նետվեց Արևմուտքի գիրկը:
Հ.Գ.Հետաքրքիր դիտարկում: Այսօր լրացավ Սիրիայի օդային տարածքում թուրքերի կողմից ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի կործանման երկրորդ տարին: Ռուսաստանյան ոչ մի հեռուստաըներություն չի անդրադարձել այս թեմային: Չհիշեցին,թե ինչպես ներկայիս ռուսների բարեկամ Էրդողանը, ով միայն այս տարվա մեջ 6-րդ անգամ է հանդիպել Պուտինի հետ,հրամայել էր ոչ միայն կործանել ռուսների ինքնաթիռը, այլև սեփական ահաբեկիչներին հրահանգել էր սպանել ռուս օդաչուին:
Մոսկվայի արտաքին քաղաքականությունն ուղղակի հակառուսական է: Մոսկվայի ագրեսիվ հռետորաբանությունն ուղղակի վանում է նրանից նույնիսկ մեծ մասամբ ռուսասեր հայ հասարակությանը..