«Հավերժ շրջապտույտ». չմոռանա՛ք բարձերը
Science and cultureՆոյեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունն «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով սպասում է 9-ից 14 տարեկան երեխաներին և պատանիներին՝ ներկա գտնվելու «Հավերժ շրջապտույտ» խորագիրը կրող ջերմ հանդիպմանը, որի ընթացքում նրանք կփորձեն գտնել գույների հեքիաթային աշխարհը, կիմանան ինչպես չկորցնել մանկության անիրական և ջերմ գունապնակը:
Այս հետաքրքիր հանդիպման հյուրը կլինի գեղանկարիչ Կարեն Մովսիսյանը. մարդ, ով գտել է իր մանկության գույների հեքիաթային աշխարհն ու ամուր պահում է այն՝ չմոռանալով ապրել իր իրական կյանքով:
Ինչպե՞ս գտնել քո աշխարհը, աշխարհ, որի բանալին քեզ մոտ է, ինչպե՞ս չկորցնել այն, ինչո՞վ կարող է այն օգնել քեզ, ո՞րն է դրա գոյության կարևորությունը…
Այս և շատ այլ գաղտնիքների մասին փոքրիկների հետ կխոսի գեղանկարիչ Կարեն Մովսիսյանը:
Երեխաներին խնդրում ենք չմոռանալ բարձերը՝ սրահում հարմարավետ տեղավորվելու համար:
Մուտքն ազատ է: