Էշլի Յանգը շրջանցեց Ռոնալդուին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Էշլի Յանգը Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Ուոթֆորդ»-ի դեմ հանդիպմանը դարձել է դուբլի հեղինակ:
Արդյունքում ֆուտբոլիստը համալրել է այն խաղացողների թիվը, ովքեր ընթացիկ մրցաշրջանում ներքին առաջնությունում ավելի շատ գոլ են խփել, քան Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:
Յանգի հաշվին կա 3 գոլ, Ռոնալդուի հաշվին՝ 2:
Պորտուգալացին փոխարենն արդյունավետ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում և 8 գոլով գլխավորում է ռմբարկուների ցանկը: