00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ուսեյն Բոլտը փորցաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային ակումբումՆիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեցԱշխարհի ամենագեղեցիկ կամուրջները (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղումՆեյմարը` բասկետբոլ խաղալիս (տեսանյութ)Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ) Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Ռուբեն ՀայրապետյանՈ՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը Ջորջ Քլունի, Ռոնալդու ու Մեսսի. աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-իԻնչ է ախտորոշել Ֆրանսիայից ժամանած բժիշկը

Հայկական հեռուստաեթերից էլ Ռուսաստանի մասին են բացասական որակումներ հնչեցվում. ՀՀԿ-ական պատգամավոր

ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:

-Պարո՛ն Մախմուդյան, Ազգային ժողովում մենարկել են լսումներ՝ նվիրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերությանը: Սրան զուգահեռ՝ ունենք ԱԺ ԵԼՔ խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից: Ինչպե՞ս եք գնահատում երկու հակադիր կառույցներին Հայաստանի անդամակցությունը:

-Ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, և որքան էլ մեր ընդդիմադիր գործընկերները նշեն, որ և և-ի սկզբունքը չի գործում, միևնույնն է՝ կատարվածը փաստում է, որ այդ սկզբունքը գործում է: ՀՀ-ն այն բացառիկ պետություններից է, որ այդ սկզբունքը կիրառելով, կարողացավ անդամակցել երկու կառույցի: Ազգային ժողովում ընթացող լսումներն էլ փաստում են, որ այդ գործընթացների վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ և ժամանակ է պետք կողմ կամ դեմ տեսակետների արժանահավատությունը հասկանալու համար:

-Բայց, կարծես թե, Ռուսաստանն ագրեսիվ է արձագանքում Հայաստանի և Եվրամիության միջև ծավալվող գործընկերությանը: Համենայն դեպս, НТВ հեռուսատալիքով հեռարձակվող «Հանդիպման վայրը» հաղորդումը դրա մասին վկայեց:

-Այդ հաղորդման ժամանակ հնչած տեսակետները ՌԴ պաշտոնական դիրքորոշումը չեն: Ինչպես Ռուսաստանում կարող են լինել հակահայկական դիրքորոշումներ և տարբեր հեռուստաեթերներից հնչող որակումներ, այնպես էլ Հայաստանում կան հակառուսական տրամադրվածություններ, մեր հեռուստաեթերներում էլ Ռուսաստանի մասին տարատեսակ բացասական որակումներ են հնչեցնում: Դրանք, սակայն, պաշտոնական որակումներ համարվել չեն կարող, և ասվածի ապացույցը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերությանը համաձայնագրի ստորագրման նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն էր Հայաստան: Պետք է  նշել, որ ռուս տարբեր պաշտոնյաներ ողջունել են Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ: 

-Դուք, փաստորեն, ռուսական ագրեսիա չեք նկատում:

-Պաշտոնական ագրեսիա միանշանակ չկա: Հակատրամադրվածություններ են, որոնք կան նաև Հայաստանում՝ ռուսների նկատմամբ: Կարևոր է նկատել նաև, որ մենք գործ ունենք մասնավոր հեռուստաընկերությունների հետ, որոնք քաղաքականություն թելադրող չեն կարող լինել:

-Ստացվում է՝ սա այն հարցերից է, որը պետք է կարգավորվի ոչ թե պետական մակարդակով, այլ քաղաաքացիական հասարակության շրջանակներում: 

-Միանշանակ այդպես է: Անկախ իմ պատգամավորական կարգավիճակից, ես պնդում եմ՝ պետություններն իրենց ինքնիշխանությունը պետք է պահպանեն նման կառույցներում համագործակցելու պարագայում՝ թողնելով քաղաքացիական հասարակությանն էլ՝ իր ակտիվ դերակատարումն ունենալ: Մեզ համար ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական դեմքի մակարդակով որևէ հակահայկական դիրքորոշում չի արտահայտել: 

-Այս օրերին շատ է խոսվում նաև Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության անհրաժեշտության մասին: Ձեր ընդդիամադիր գործընկերները, սակայն, պնդում են՝ ԵԱՏՄ-ն Հայաստանին թույլ չի տա ակտիվ տնտեսական համագործակցություն ծավալել Իրանի հետ: Արդյո՞ք Հայաստանի թևերն այս հարցում կապված են: 

-Մեր ընդդիամադիր գործընկերները նաև ասում էին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել ԵԱՏՄ-ից, սակայն ականատես եղանք հակառակին: Այնպես որ՝ պետք է թողնել արտաքին քաղաքականություն վարողներին՝ ազատ բանակցել: Մյուս կողմից՝ նշեմ, որ մենք չունենք որևէ պաշտոնական հայտարարություն կամ պարտավորություն ԵԱՏՄ-ի նկատմամբ, որը սահմանափակում է Իրանի հետ մեր ազատ համագործակցությունը:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

դիտվել է 4123 անգամ
Լրահոս
18 Հուլ
«Բանանց»-ն արտասովոր երկար ճանապարհով ուղևորվել է Սարաևո Իսրայելի խորհրդարանում ընդունվել է մի օրինագիծ, որը մեզ համար ևս կարող է օրինակելի լինել Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ Ուսեյն Բոլտը փորցաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային ակումբումԻնչ «ազդեցություն» կունենա Գազի Կոլյայի ինքնասպանությունը ձերբակալված թոռների ճակատագրի վրա Ընդամենը 4 փաստ հորոսկոպի յուրաքանչյուր նշանի մասին, որը կբացահայտի նրանց էությունը Հաստատվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովի ծրագիրը Նախագահի նստավայրի տարածքում կազմակերպվեց սիրողական աստղադիտում երեխաների մասնակցությամբ Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ Չի կարող պարզաբանում չտալ... բիզնեսի հարց «լուծող» պաշտոնյայի հրաժարականի հետքերով«Օդից փողն» այլևս եթերում չէ Նիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեցՆախագահի նստավայրի տարածքում սիրողական աստղադիտում է կազմակերպվել Քաղավիացիայի դիրքորոշումը՝ մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, վերլուծությունների, տարակարծությունների վերաբերյալ ԵՏՀ-ն Հայաստանի համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման ժամկետը Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժանող հուշարձանին (լուսանկարներ, տեսանյութ) Սանիթեքը ներողություն է խնդրում Երևանի բնակիչներիցՆախագահը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի հուշարձանի բացման արարողությանը Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն միջոցների նպատակային օգտագործմանն ուղղված հարցեր Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը հերքում է Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվելՎարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը (լուսանկարներ) Ի՞նչ կարևոր ասելիք ուներ Տեր-Պետրոսյանը՝ ՓաշինյանինՎթարային ջրանջատում Կապանում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե Արամ Մանուկյանը մեր նորագույն պետականության մեծագույն առաքյալն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ) Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրը փոխելու առաջարկություն է ներկայացնելու քաղաքապետարան Մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակմամբ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Գագիկ Խաչատրյանի կատարած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է դատախազություն. 64 միլիոն դոլարի վնաս է պատճառվելՈստիկանին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար Քիմ Քարդաշյանին «բռնացրել են» Լոս Անջելեսում քույրերի հետ (լուսանկարներ, տեսանյութեր) 72-ամյա Շերը խորը բացված դեկոլտեով (լուսանկարներ, տեսանյութ)Կես միլիոն վարդերից բուրգ են կառուցել (տեսանյութ) Աշխարհի ամենագեղեցիկ կամուրջները (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղումՆեյմարը` բասկետբոլ խաղալիս (տեսանյութ)Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ)Քեթի Փերին 9 միլիոն դոլարով վաճառում է Հոլիվուդի իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ) Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Ռուբեն ՀայրապետյանՈ՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը Ջորջ Քլունի, Ռոնալդու ու Մեսսի. աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-իԻնչ է ախտորոշել Ֆրանսիայից ժամանած բժիշկըԿարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել իր «ձգված» հետույքը (լուսանկարներ, տեսանյութ)Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստըԳեղեցկուհի Էմիլի Ռատակովսկին՝ Նյու Յորքում (լուսանկարներ) Որ դեպքում Եվրամիությունը կֆինանսավորի ՀայաստանինRolls Royce-ը թռչող տաքսի է ստեղծում (տեսանյութ)
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»