Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ 

Որքանո՞վ է հավանական Իրանից Հայաստան բնական գազի մատակարարումը

Տնտեսություն

Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է Իրանից բնական գազ գնել, քանի որ իրանական կողմն առաջարկում է ավելի էժան գազ, քան ռուսականն է: Դրանից բացի, Իրանից ներքին սպառման համար կարող է գազ գնել նաև Վրաստանը։ Թե որքանո՞վ է հնարավոր, որ Հայաստանն Իրանից բնական գազ գնի, որքանո՞վ դա թույլ կտա ռուսական կողմը, արդյո՞ք Իրանի նպատակն առավել մատչելի գնով գազ մատակարելն է, որքանո՞վ է հնարավոր, որ Իրանը Հայաստանի միջոցով գազ մատակարարի Վրաստանին, այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

«Հայաստանն ու Իրանն ունեն գազի և էլէկտրաէներգիայի գործարք, որի շրջանակներում հայկական կողմը ստանում է իրանական գազ և Իրանին տրամադրում այդ գազերի հիման վրա արտադրված էլեկտրաէներգիա։ Ներկայում կառուցման փուլում է գտնվում Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որի շահագործումից հետո իրանական գազի ծավալը, ոլորտի փորձագետների գնահատմամբ, 3-5 անգամ կավելանա»,- ասաց իրանագետը:

Խոսելով իրանական գազի վաճառքի մասին, Ոսկանյանը նշեց, որ գոյություն ունի մեկ ձևաչափ՝ Հայաստան-Վրաստան-Իրան, որի հիման վրա արդեն իսկ Հայաստանը որոշ քանակությամբ գազ՝ վրացական կողմին վաճառել է, բայց այժմ այդ ձևաչափը չի աշխատում: Հիմա բանակցային գործընթացի մեջ է երրորդ՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան ձևաչափը, որի շրջանակում Թուրքմենստանը գազի որոշակի չափաքանակ է հատկացնելու Իրանին, իսկ վերջինս՝ Հայաստանին: Իրանագետի խոսքով՝ այս ոլորտում ծրագրերը կարևորություն ունեն ոչ միայն տնտեսական առումով. Հայաստանը տարածաշրջանում ձեռք է բերում նաև քաղաքական կշիռ:

Հարցին՝ փաստորեն, հնարավո՞ր է, որ Իրանը Հայայստանի միջոցով Վրաստանին գազ մատակարարի, Ոսկանյանը պատասխանեց․ «Արդեն իսկ իրականացվել է նման գործարք, որի մասին պաշտոնապես տեղեկատվություն կա: Գազամատակարարումն արվում է Հայաստան-Իրան գազամուղի հնարավորություններն օգտագործելով, ինչպես նաև սլոտային տարբերակով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Իրանը հեռահար նպատակներ ունի նաև գազը Եվրոպա հասցնելու և շատ լավ կլիներ, եթե տարանցման հիմնական ուղին լիներ հենց Հայաստանը:

Նշենք, որ դեռևս 2 տարի առաջ, Իրանի կառավարությունը 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացրեց Հայաստանին, որով պետք է գազիֆիկացվեր Մեղրին և Ագարակը։ Թեև խողովակաշարերը կառուցվեցին, սակայն մինչև հիմա սպառողները գազ չունեն, իսկ պատճառը մեկն է՝ դա դուր չի գալիս «Գազպրոմ»-ին: Անդրադառնալով ռուսական գործոնին, իրանագետը նկատեց․ «Ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանում ունի շահեր գազի ոլորտում, քանի որ այդ շահերն ապահովում է Հայաստանում ռուսական հզոր ընկերությունը՝ «Գազպրոմ»-ը, որն, ըստ էության, ՌԴ-ում նաև պետություն է պետության մեջ, հետևաբար, այդ շահերը հաշվի չառնելը՝ չեմ կարծում, որ խելամիտ կլինի։ Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա սահմանի վրա իրանական գազն անշուշտ ավելի թանկ է, քան ռուսականը»,- ընդգծեց Ոսկանյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության
Ամենադիտված