Գաբրիել Սարգսյանը մեկնարկում է «London Chess Classic FIDE Open»-ում
ՍպորտՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը մեկնարկում է «9th London Chess Classic FIDE Open»-ում:
Լոնդոնում ընթացող հեղինակավոր այս մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստներ: Գաբրիել Սարգսյանն իր վարկանիշով երկրորդն է՝ զիջելով միայն Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Մոտիլևովին:
Մրցաշարի առաջին տուրում Սարգսյանի մրցակիցը Կորեան ներկայացնող Կվոն Սեհյոն է:
Մրցաշարը մեկնարկում է դեկտեմբերի 2-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: