Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа 

«Հայանտառ»-ի աշխատողները զենք կկրեն. ոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում

Экономика

Նոյեմբերի 30-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ, նշվեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կդառնա կոմիտե և կտեղափոխվի ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ: Պարզելու համար, թե ինչ է ենթադրում սա ՝ ԼՈւՐԵՐ.com-ը  զրուցել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Միքայել Մանուկյանի հետ:

- Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս որոշումը: 

- «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել էր կառավարություն, որպեսզի վերածվի կոմիտեի: Հարցն արծարծվում էր շատ վաղուց և որոշումն էլ վաղուց պետք է կայացվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է: Ի վերջո, վարչապետ Կարեն Կարապետյանը վճռականություն դրսևորեց և հարցն արդեն փոխանցված է նախագահին:

- Ըստ էության, ո՞րն է կոմիտեի և ՊՈԱԿ-ի էական տարբերությունը։ Ի՞նչ նշանակություն կունենա և արդյո՞ք կառավարման առումով ճիշտ է այս փոփոխությունը:

- Խոսքն իրականում գործառույթների մասին է, որոնք փոփոխությունների կենթարկվեն: Գիտեք՝ մեծ խնդիրներ կան ապօրինի անտառապատումների հետ կապված: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործիքակազմը բավարար չէր ապօրինի հատումների դեմ պայքարելու համար: Հայեցակարգով անտառային ծառայություն ստեղծելու և պահպանություն իրականացնելու կարևորագույն խնդիր է դրված, իսկ ՊՈԱԿ-ի կարգավիճակում անտառն այդպիսի ծառայություն չի կարող ունենալ: Պահպանությունը դրված է զուտ անտառտնտեսությունների մասնաճյուղերի վրա, իսկ այնտեղի աշխատողները բավարար գործիքակազմ չունեն և ընդհանուր կառուցվածքն այնպիսին չէ, որ կարողանա կատարել այդ գործառույթները: Այս փոփոխությունների արդյունքում, հետևաբար, կբարձրանա նաև աշխատանքի արդյունավետությունը:

- Հաստիքացուցակում փոփոխություններ կլինե՞ն կոմիտեի վերածվելու պարագայում:

Այս պարագայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ավելի շատ կառուցվածքային փոփոխություններ կկրի, քան հաստիքային: 
 
Սակայն, եթե որոշ մարդիկ չհամապատասխանեն ծառայության գործառույթներին, բնականաբար, այս մասով ևս փոփոխություններ կլինեն: Պետք է զենք կրեն, համազգեստ հագնեն, եթե մարդիկ գտնվեն, որ չհամապատասխանեն նման գործառույթներ իրականացնելուն՝ չեն մնա համակարգում:
 
- Կառավարության նիստի ընթացքում ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց՝ փոփոխությունները կլինեն 3 տարի հետո: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նկատեց, որ նշված ժամանակահատվածը բավականին շատ է ռեֆորմի համար: Հնարավոր չէ՞ ավելի կարճ ժամանակում փոփոխություններն իրականացնել:

- Վարչապետը ճիշտ նկատեց: Սակայն հարցը ռեֆորմի մասին չէր, քանի որ այն մի քանի ամսվա աշխատանք է և մենք ավարտին կհասցնենք մոտ երեք ամսվա ընթացքում: Հավանաբար նախարարը նկատի ուներ հեռահար, երկարատև ներդրումային ծրագրերը, ոչ թե կոնկրետ ռեֆորմը:

- Ընդհանուր առմամբ, ոլորտն ի՞նչ խնդիրներ ունի: Նկատենք, որ այս տարի հանրապետության ամբողջ տարածքում գրանցվեց հրդեհների աննախադեպ քանակ։ Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել։

- Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այս ոլորտում՝ խնդիրներ կան։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կարևորագույն խնդիրն է անտառի կայուն կառավարումը, որի մեջ մտնում է թե՛ պահպանումը, թե վերականգնումը, թե՛ անտառհիմնումը: Այս ոլորտում ոչ կարևոր բան չկա: 
 
Ճիշտ եք նկատել. այս տարի շատ հրդեհներ եղան, սակայն դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է անտառամերձ շրջաններում աշխատանքներ տանել բնակչության հետ։
 
Կանխարգելիչ միջոցառումներ միշտ են կատարվել։ Մինչև հրդեհներն էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  բոլոր անտառտնտեսությունների տնօրենների հետ խորհրդակցություններ ենք անցկացրել։ Մեր գերխնդիրն է պահպանել անտառները և ավելացնել դրանք: Այդ ուղղությամբ արդեն իսկ փոփոխություններ են կատարվել, բավականին մեծ ծավալով հատումները դադարեցվել են: Շուկայում փայտի թանկացումը վկայում է այն մասին, որ ապօրինի հատումները կրճատվել են:
 
- Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարների աշխատանքը:
 
- Նախորդների աշխատանքը նորմալ եմ գնահատում, վատ բան ասել չեմ կարող: Բայց պետք է նշեմ, որ բարեփոխումների խնդիր կա և այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են արվում: Այս ընթացքում արված կարևորագույն բարեփոխումներից էր հայեցակարգի ընդունումը, քանի որ ի վերջո կստեղծվի պահպանության ծառայությունը:
 
Նշենք, որ դեռևս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանի պաշտոնավարման օրոք վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհ էր անտառների վիճակից։ Սրա արդյունքում՝ Մարտուն Մաթևոսյանն ազատվեց գրեթե 13 տարի զբաղեցրած պաշտոնից, քանի որ ղեկավարությունը նրան մեղադրում էր թույլ կառավարման մեջ։ Սակայն հարկավոր է նշել, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վերջինս ներգրավված էր ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ։ ԱԱԾ-ն էլ վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար:
 
Այնուհետև, Մարտուն Մաթևոսյանի՝ տնօրենի պաշտոնից զրկվելուց հետո, նրան փոխարինեց կրկին դաշնակցական՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Միքայել Մանուկյանը։ Իսկ ահա այդ շրջանում սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, թե վերջինիս նշանակումից հետո Հայաստանի գրեթե բոլոր անտառները վառվեցին։
Սրանք, իհարկե, զուտ խոսակցություններ են, իսկ թե ի՞նչ արդյունքներ կգրանցվի ոլորտում՝ սպասենք, կտեսնենք․․․
 
Սոնա Հարությունյան
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Комиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности
Самое популярное