Ակունք գյուղում տան տանիք է այրվել
Emergency CaseՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 5-ին, ժամը 09:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ այրվում են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 120 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, մարվել՝ 11:55-ին: