«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ակումբային ռեկորդ է կրկնել
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում հաղթել է ԲԿՄԱ-ին:
ԻՆչպես արդեն տեղեկացրել ենք, տնային խաղում Մոուրինյուի թիմն առավելության է հասել 2:1 հաշվով:
Արդյունքում մանկունիացիները սեփական մարզադաշտում բոլոր մրցաշարերում միասին վերցրած՝ անպարտելի խաղերի շարքը հասցրին 40-ի: Սա ակումբային ռեկորդի կրկնություն է:
Վերջին անգամ մանչեսթերցիները տնային խաղում պարտվել են 2016թ.-ի սեպտեմբերի 10 -ին, երբ ԱՊԼ-ի 2-րդ տուրում 1:2 հաշվով զիջել են «Մանչեսթեր Սիթի»-ին: