Ծանրամարտը մնաց 2024թ-ի Օլիմպիական խաղերի ծրագրում
SportՄիջազգային օլիմպիական կոմիտեն ծանրամարտը չի հեռացրել 2024թ. Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրից: Այս մասին հայտնել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մինչև դեկտեմբեր պետք է ՄՕԿ-ին ներկայացներ դոպինգի դեմ պայքարի ծրագիր:
«Մենք ստացանք զեկույցը, որում առկա է դոպինգի օգտագործման դեմ պայքարի բարելավման ծրագիրը»,- նշել է Բախը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կազմակերպությունը կարող է փոխել որոշումը, եթե պլանը չհամապատասխանի իրական գործին: Այս մասին գրում է Известия-ն:
Ավելի վաղ ՄՕԿ-ը կրճատել էր 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցաշարի մասնակիցների թիվը քանակը՝ մարզիկների կողմից դուպինգի օգտագործման պատճառով: