«Շախտյոր»-ի մարզիչը ասուլիսին ներկայացել է Զորոյի կերպարով (լուսանկարներ)
СпортԴոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթի»-ին հաղթելուց հետո հետխաղյա ասուլիսին ներկայացել է Զորոյի կերպարով:
Նման կերպ մարզիչը կատարել է իր խոստումը:
Ավելի վաղ «Ֆեյենորդ»-ի հետ տնային խաղից առաջ մարզիչը խոստացե; էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու դեքում ասուլիսին ներկայնալ Զորոյի կերպարով:
«Սա կարիերայիս ամենաուրախ մամուլի ասուլիսն է: Բոլորը ծիծաղում են»,- նշել է մարզիչը:
Դոնեցկյան թիմը «Մանչեսթեր Սիթի»-ին հաղթել է 2:1 և դուրս եկել հաջորդ փուլ: