00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել «Ստեփանավանի անտառտնտեսություն»-ում ապօրինի ծառահատումների համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 4 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։  Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. ««Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կամավորների մասնակցությամբ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում  հայտնաբերվել են մի քանի տասնյակ հաճարենի ու բոխի տեսակի տարբեր տրամագծերի ապօրինի հատված ծառերի կոճղեր:

Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ծառահատումները կատարվել են՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու, չկատարելու հետևանքով:

Նախնական քննության տվյալներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումները կատարվել են 2015 թվականի ընթացքում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, օգտվելով անտառում պատշաճ հսկողության բացակայությունից, Գյուլագարակի անտառպետության թիվ 1 և Ստեփանավանի անտառտնտեսության թիվ 15 պահաբաժիններում ապօրինի հատել են մի քանի տասնյակ ծառ՝ հաճարենի, բոխի տեսակի՝ պետությանը պատճառելով մի քանի միլիոն դրամի վնաս: Պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ ցուցաբերվել է անբարեխիղճ վերաբերմունք՝ ժամանակին պատճառված վնասը չի հայտնաբերվել և չի արձանագրվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության թիվ 1 պահաբաժնի նախկին անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով, «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության անտառապետին, «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության թիվ 15  պահաբաժնի անտառապահին և ևս մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից վերականգնվել է ապօրինի ծառահատումների հետևանքով պետությանը պատճառված վնասի մի մասը:

4 մեղադրյալների մասով հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Միջոցներ են ձեռնարկվում՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի ծառահատումներին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց շրջանակը պարզելու, նրանց յուրաքանչյուրի գործողությունը հստակեցնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

 

դիտվել է 406 անգամ
Այս թեմայով
Լրահոս
20 Հուն
Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում
Ամենադիտված