Դիվանագիտության վարպետության բաց դաս՝ Իրանի արտաքին գործերի նախարարից
Ահարոն Վարդանյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Դիվանագիտության վարպետության բաց դաս՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի կատարմամբ
Ռուսական «Russia Today» միջազգային բազմալեզու հեռուստալիքին տված հարցազրույցում, ԻԻՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնությունից դուրս գալու հարցին, ասել է․
«Եթե Միացյալ Նահանգները որոշի դուրս գալ միջուկային համաձայնությունից, ապա միջազգային հանրության համար լավ ուղերձ չի լինի, բայց և այնպես, եթե նրանց որոշումը դա լինի, ապա Իրանը սեղանի վրա ունի սեփական տարբերակները, որոնք ոչ մի բանով արդեն սահմանափակված չեն լինի, և ես չեմ կարծում, որ այդ տարբերակները Ամերիկայի համար հաճելի կլինեն»։