00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը երկրում աշխատող միակ պաշտոնյա՞ն էՎերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Վարուժան Կաջոյանի և Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի ենՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնակատարներ նշանակելու հրամանագրեր է ստորագրել Որ փողոցներն են փակ լինելու սեպտեմբերի 21-ին Գյումրիում (տեսանյութ)Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք Հայաստանի հավաքականը` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Վրաստան 2012-ին Փաշինյանի վրա հարձակված կինն այսօր կառավարության դիմաց է եղել. Ալեն Սիմոնյան

Բողոքի ակցիա Ախալքալաքում. «Հանգիստ թողեք մեզ»

Ոստիկանության գործողությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպեցին Ախալքալաքի քաղաքապետի հետ: Վարչության շենքի դիմաց հավաքված երիտասարդները իշխանություններից պահանջում են, որ ոստիկանության աշխատակիցները անհիմն հարցաքննման չտանեն:

Այսօր առավոտյան մոտավոր 100 մարդ հավաքվել էին Ախալքալաքի շրջանային վարչության շենքի դիմաց:

Բողոքի ակցիայի մասնակից, ոստիկանության գործողություններից տուժած, 26-ամյա Դավիթ Մանուկյանը բողոքում է, որ ոստիկանության աշխատակիցները իրեն ստիպում են ընդունել մեղքը, այն դեպքում, երբ ինքը ոչինչ չի արել:

«Մեր փոխոստիկանապետն ինձ մեղադրում է գողության մեջ, ասաց՝ հերիք է գողություն անես, դա ինչ ասելու բան է, եթե ես ոչինչ չեմ արել, ինչպես ընդունեմ։ Նրանք մեղադրում են չունենալով ոչ մի ապացույց։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի բոլորով նրանց ասենք, որ մեզ հանգիստ թողնեն: Ոստիկանությունը նորմալ չի աշխատում, բոլորը իրենց են մեղադրում, որ ոչ մի գողություն չի բացահայտվում, իրենք էլ մեզ», – ասաց Դավիթ Մանուկյանը։

«Մեզ հանգիստ թողեք» բողոքի ակցիայի մասնակիցները ասում են, որ ոստիկանության գործողություններից ամենաշատը տուժել է Կիմ Կուղոյանը և նրա ընկերները:

«Լուսադեմին եմ վերադարձել տուն: Ամբողջ գիշեր գերեզմանոցում եմ եղել: Երեկ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում կրկին ոստիկանության 4-5 աշխատկից ինձ հետապնդում էին: Փախուստի դիմեցի, ուրիշ տարբերակ չկար: Կոնկրետ փոխոստիկանապետ Հակոբն ինձ սպառնում է, ասելով, եթե չլքեմ երկիրը, նա իմ գլխին գործ կսարքի», – նշեց Կիմը:
Cuic
Կիմ Կուղոյանը և նրա հայրը հանդիպեցին և առանձնազրույց ունեցան Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ։

Յուրիկ Ունանյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ նա լուրջ խնդիր չի տեսնում, դա ոստիկանության առօրյա աշխատանքն է, և որ մի կողմին լսելով, եզրակացություն չի կարող անել:

«Եթե նրանք գրավոր կամ բանավոր ձևով ինձ են դիմել, ես այդ տեղեկությունը կներկայացնեմ համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանան միջոցներ ձեռնարկել։ Նրանց բողոքը կայանում է նրանում, որ իբր շատ հաճախ նրան (Խմբ. Կիմ Կուղոյանին) մեղադրելով թմրանյութեր օգտագործելու մեջ, տանում են Ախալցիխե և ուզում են փորձաքննության միջոցով հաստատել, թե իրոք օգտագործել է, թե՝ ոչ: Նրանց բողոքն է, որ իրենց հանգիստ թողնեն և ամեն սովորական բանի համար նեղություն չտան։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ նրանց ասածը, եթե իրոք այդպիսի փաստ գոյություն ունի պետք է հարուցել քրեական գործ, որտեղ կլինեն երկու կողմերը և կպարզաբանեն ճշմարտությունը», – ասում է քաղաքապետը։

Մարտին Կուղոյանը՝Կիմի հայրը մատնանշում է Ախալքալաքի փոխոստիկանապետի ապօրինի և մշտական հետապնդումները երիտասարդների նկատմամբ: Նրա խոսքերի համաձայն, հենց քաղաքում գողություն է կատարվում, ոստիկանության թիրախում են հայտնվում Կիմը և նրա ընտանիքը:

«Ի՞նչ են ուզում մեզանից, եթե չունեն ոչ մի ապացույց, ինչու են որդուս սպառնում, ասելով, որ 48 ժամվա ընթացքում պետք է լքի պետության տարածքը, բայց նա հաստատ չի հեռանա, որովհետև եթե գնա, բոլորը կմտածեն, որ իրոք ինքն է արել, բայց իմ որդին ոչինչ չի արել։ Արդեն 4 տարի է մեր ընտանիքին ոստիկանությունը հանգիստ չի տալիս», – ասաց Մարտին Կուղոյանը։

Վրաչության շենքի դիմաց հավաքվել էին նաև մարդիկ, ովքեր նախկինում են տուժել ոստիկանության աշխատակիցների գործողություններից:

«Երեք տարի առաջ ինձ տարան ոստիկանություն, մեղադրելով գողության մեջ։ Ծեծելով պահանջում էին, որ ընդունեմ մեղքս, բայց ես ոչինչ չէի արել, այնտեղ ինձ 72 ժամ պահելուց հետո ազատ արձակեցին», – ասաց ակցիայի մեկ այլ մասնակից Մկրտիչ Մղդեսյանը։

Կիմ Կուղոյանը և բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին և Վրաստանի գլխավոր դատախազություն:

akcyaa

Լրահոս
19 Սեպ
Վանաձորում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել (տեսանյութ) Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ Վրաստանում անչափահասների թրաֆիքինգի համար ձերբակալվել է 11 մարդ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին Թողարկվել Է Միխայիլ Կալաշնիկովի մասին ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ) Արմեն Գրիգորյանը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռք բերած «ֆրակցիան» այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս. Արտակ ԶաքարյանՆոր Արեշում դի է հայտնաբերվել Փաշինյանը երկրում աշխատող միակ պաշտոնյա՞ն էՆիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ) Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Մենք չունենք ֆունդամենտալ աշխատություններ Հայաստանի ռազմական պատմության վերաբերյալ. Արմեն ԱյվազյանՄեդալների քաշի և բաղադրության վերաբերյալ իրավապահ մարմինները տեղեկացվել էին դեռ ամիսներ առաջ. Արարատ ՄիրզոյանՎերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ Վարչապետն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Դատի եմ տալու հերթով. Շուշան Պետրոսյան Զոհրաբ Մնացականյանը դասախոսությամբ է հանդես եկել Լատվիայի համալսարանում Սեդրակ Առուստամյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեցԱրթուր Վանեցյանն ընտանիքի հետ Թբիլիսիում է (լուսանկար)Դա կլինի Ադրբեջանի վերջը. Ժիրայր ՍեֆիլյանՊարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Դիմել եմ գլխավոր դատախազին ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրգործ հարուցելու պահանջով. Մարուքյան Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Վարուժան Կաջոյանի և Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի ենԱյս տարի ԿԲ-ի կողմից գնված արտարժույթը հասել է 398 միլիոն դոլարի. Փաշինյան ՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնակատարներ նշանակելու հրամանագրեր է ստորագրել Որ փողոցներն են փակ լինելու սեպտեմբերի 21-ին Գյումրիում (տեսանյութ)Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք Հայաստանի հավաքականը` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Վրաստան 2012-ին Փաշինյանի վրա հարձակված կինն այսօր կառավարության դիմաց է եղել. Ալեն ՍիմոնյանԱզատ ոճային ըմբիշներ Թևանյանը և Հարությունյանը դուրս մնացին ԱԱ-ի հետագա պայքարից Կինը երեխային փակել է տանը և անհետացել. արտառոց դեպք՝ ՌԴ-ումԱԺ-ի հանձնաժողովները նիստեր են գումարել Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց Բախում չկա՛, տարաձայնություն չկա՛, արտառոց ոչինչ չկա՛Վանաձորում վիրավորված երիտասարդն ուղղաթիռով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ․ Վանաձոր ԲԿ-ի փոխտնօրենԱֆղանստանի հարավում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի Դավիթ Անանյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագծին Նիկոլ Փաշինյանն ինքը կղեկավարի ուժային կառույցներըՍայլը տեղից շարժվել է. Անի ՍամսոնյանԵթե Հրայր Թովմասյանը դառնար կամակատար, այս գործընթացը չէր սկսվի. փաստաբանԹրամփին փորձում են խաբեությամբ ներքաշել պատերազմի մեջ. Իրանի ԱԳ նախարար Հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց Ստեփանավանի բաժին Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Բացահայտվել են հեծանիվների գողության դեպքեր (տեսանյութ)
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)