Մանչեսթերյան դերբին ավարտվեց «Մանչեսթեր Սիթի»-ի հաղթանակով (տեսանյութ, լուսանկարներ)
СпортԱնգլիայի առաջնության 16-րդ տուրում տեղի ունեցավ մանչեսթերյան դերբին. առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվեց «Մանչեսթեր Յուանյթեդ»-ին և առավելության հասավ 2:1 հաշվով:
43-րդ րոպեին Դավիդ Սիլվան առաջ մղեց հյուրերին, խաղակեսի վերջնամասում Մարկուս Ռաշֆորդը խփեց Մոուրինյուի թիմի միակ գոլը:
54-րդ րոպեին Նիկոլաս Օտամենդին հաղթանակ բերեց Գվարդիոլայի թիմին:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն ամրապնդեց իր դիրքերը առաջին հորիզոնականում՝ միավորների քանակը հասցնելով 46-ի, Մոուրինյուի թիմը մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է և առաջատարին զիջում է 11 միավորով:
Հենրիխ Մխիթարյնաը հայտավորված չէր խաղին: