«Բարսելոնա»-ն հաղթեց տասը հոգով մնացած «Վիլյառեալ»-ին (տեսանյութ)
ՍպորտԻսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալ»-ին:
Հանդիպման հաշիվը բացվեց 72-րդ րոպեին, երբ արդյունավետ հարված կատարեց Լուիս Սուարեսը:
83-րդ րոպեին Լիոնել Մեսսին հաշիվը դարձրեց 2:0:
Նշենք, որ դաշտի տերերը հանդիպումն ավարտեցին տասը հոգով. 60-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Դանիել Ռաբան:
Այս հաղթանակից հետո կատալոնացիները 39 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն են: