Ռումյան Հովսեփյանը՝ մրցաշրջանի առաջին կեսի «Բանանց»-ի լավագույն ֆուտբոլիստ
Sport«Բանանցի» պաշտոնական կայքում ավարտվել է 2017/18 մրցաշրջանի առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվեարկությունը:
Կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը ստացել է ձայների 35.8 տոկոսը և ճանաչվել է մրցաշրջանի առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ: Նրան հաջորդում են Արամ Բարսեղյանը, Կուասի Սիբոն, Վահագն Այվազյանը և Նենադ Ինյացը:
Մրցաշրջանի առաջին կեսից հետո «Բանանց»-ը 22 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է: