00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն էՀայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստըԼուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան (տեսանյութ)Նիգերիա-Իսլանդիա` 2:0 (տեսանյութ)Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը. որտե՞ղ են ներդրումներըԱրգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Սիրահարներն ամուսնացել են ինքնաթիռում՝ 11 կմ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ) Բրազիլիան հաղթանակի հասավ խաղավարտին (տեսանյութ)Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters

Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոյին և շարժման խորհրդի անդամ Ալեքսանդր Նիկիտինին:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ քաջատեղյակ է աշխարհում ազդեցիկ գիտնականների, քաղաքական և հանրային գործիչների մասնակցությամբ Պագուոշյան շարժման հիմքում ընկած գաղափարներին, նպատակներին և այն ջանքերին, որ կառույցը ներդնում է ավելի անվտանգ, ապահով ու զանգվածային ոչնչացման զենքերից զերծ աշխարհ ունենալու գործում: Հայաստանը, ըստ Նախագահ Սարգսյանի, բարձր է գնահատում այն մարդկանց աշխատանքը, ովքեր անմիջականորեն ներգրավված են այս գործընթացում:

Նախագահը նշել է, որ Հայաստանը, բարեխղճորեն կատարելով զանգվածային զենքի չտարածման վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, ներգրավված է այդ գործընթացում և ընդգծել է, որ կայունությունն ու խաղաղությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն են: Այս համատեքստում Հանրապետության Նախագահը շեշտել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի մեր տարածաշրջանը զերծ մնա պատերազմներից, և նրա համոզմամբ, դա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Հայաստանը մշտապես խոսում է փոխզիջումների մասին՝ համարելով, որ այսպիսի խնդիրները կարող են լուծվել միայն ու միայն բանակցությունների միջոցով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շարժման վերաբերյալ Հանրապետության Նախագահի գնահատականի համար՝ Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոն վստահեցրել է, որ շարժումն անում է ամեն հնարավորը տարբեր տարածաշրջաններում ժողովուրդների միջև հաղորդակցություն ապահովելու և դրան զուգահեռ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու համար:

Շարժման գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանից համաձայնություն և աջակցություն է խնդրել 2019թ. Հանուն խաղաղության և միջազգային անվտանգության Պագուոշյան շարժման համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու համար՝ նշելով, որ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր շարժումը ներառում է շուրջ 60 երկիր: Պաոլո Կոտա-Ռամուսինոյի համոզմամբ, դա Հայաստանի համար նաև լավ հարթակ կարող է դառնալ բազմաթիվ հեղինակավոր գիտնականների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ համաժողովում ներկայացնելու երկրի դիրքորոշումն ու մոտեցումները խաղաղության, կայունության, անվտանգության հարցերի և այդ համատեքստում նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Սերժ Սարգսյանը ողջունել է Երևանում համաժողովի անցկացման գաղափարը և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցելու միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում: 

 

դիտվել է 168 անգամ
Այս թեմայով
Լրահոս
23 Հուն
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են Արցախի ոստիկանապետի հրամանով՝ պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել Խարբերդի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ Միայն հիմարն է իր սխալի վրա սովորում. Հրանտ ԲագրատյանԶորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել Արթիկի ավագանին Մանվել Գրիգորյանին միաձայն զրկել է պատվավոր քաղաքացու կոչումից Աստղագուշակ հունիսի 23-ի համարԴատավոր Արմեն Բեկթաշյանը կհրաժարվի՞ քննել հանցավոր խմբի գործը. «Ժողովուրդ» Օրվա խորհուրդըԱԱԾ-ФСБ՝ նոր մասկի շոուներ ՀԿԵ-ում. «Ժամանակ» Կիրառել է ոչ շուկայական գներ.«Փաստ»Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տեսնել փոքր որդուն. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Ապրիլյան պատերազմի օրերին զինվորների օգնությունը պետք է ԱԻՆ-ը հասցներ. նոր հանգամանքներԴքի Նորիկի բարեկամ եւ Տիգրան Ավինյանի ազգական Վավիկը՝ ՔԿՎ պետի տեղակալ. «Ժամանակ»Սպարտակ Սեյրանյանը մինչ մանդատ ստանալը գործազո՞ւրկ էր. «Փաստ»«Անարդար եք, Մանվելը պետք է պատժվեր ամենավերջում». Կարեն Գրիգորյանի կինը՝ վարչապետին. «Ժամանակ»Նիկոլ Փաշինյանի աներձագի ունեցվածքը. «Փաստ»Էդմոն Մարուքյանը հրաժարականի օրը համոզել է Մանեին չհրաժարվել նախարարի պաշտոնից. «Հրապարակ» «Հույս ունեմ, որ մարդկանց չեմ հիասթափեցնի». Գեորգի Ավետիսյան. «Փաստ»Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ.«Հրապարակ»«Ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է».Ստեփան Գրիգորյան. «Փաստ»ՀՔԾ–ն բազմաթիվ զանգեր է ստանում Մարտի 1–ի վերաբերյալ. «Փաստ»Կարգին քաղաքապետ՝ մեր սիրելի Երևանի համար.«Հրապարակ»Facebook սոցցանցը սկսել է սեփական տպագիր ամսագիրը հրատարակել Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն էՆիկոլ Փաշինյանը հագել է հեղափոխության շորերը (լուսանկար) Հայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստըՄենք պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան (տեսանյութ)Սերբիա-Շվեյցարիա` 1:2 (տեսայութ)Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ում է երկրպագում ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունումԿրակոց մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում (տեսանյութ)Շմայսի նկարը` իր տան հյուրասրահում. օրվա կադրը` ԱԱԾ-ի տեսանյութից Ինչո՞ւ Գուրգեն Եղիազարյանը վկայություն չտվեց հոկտեմբերի 27-ի գործովԿորած երեխայի որոնումներն այս պահին ընթանում են Աբովյան քաղաքում Ճամբարակ համայնքում նախորդ տարվա համեմատ գարանանցանն ավելացել է մոտ 700 հեկտարով Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև և 7000 դոլար «Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Հունգարիայից Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Արմեն Սարգսյանն Ալան Դանքընին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Նիգերիա-Իսլանդիա` 2:0 (տեսանյութ)Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան «Շիրակ»-ի տնօրենի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը թաղել էր Այգեկ գյուղում, հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին (տեսանյութ) ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը Սերժ Սարգսյանի մտերիմի դեմ քրեական գործ է հարուցվելԱրգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը
Ամենադիտված