00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն էՀայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստըԼուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան (տեսանյութ)Նիգերիա-Իսլանդիա` 2:0 (տեսանյութ)Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը. որտե՞ղ են ներդրումներըԱրգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Սիրահարներն ամուսնացել են ինքնաթիռում՝ 11 կմ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ) Բրազիլիան հաղթանակի հասավ խաղավարտին (տեսանյութ)Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters

«Ժամանակ». Վարո՞րդ, թե՞ կառապան. Սերժ Սարգսյանի պատկերացումը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Տեղական իշխանության մակարդակում հանցագործությունների մասին Սերժ Սարգսյանի դե ֆակտո հաղորդումը, որ հնչեց ՏԻՄ խորհրդաժողովում նրա ելույթի տեսքով, անհարմար դրություն է ստեղծել իրավապահ համակարգի համար: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գաղտնիք չէ, թե ինչեր են անում ՏԻՄ իշխանության ներկայացուցիչները: Եթե դա գաղտնիք չէ, ապա նշանակում է, որ իրավապահ համակարգն էլ գիտե: Եթե իրավապահ համակարգը գիտե, ապա հարց է առաջանում, թե ո՞ւմ է սպասում, որպեսզի արձագանքի: Եթե իրավապահ համակարգը չգիտեր, ապա այժմ արդեն գիտե եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո առնվազն պարտավոր են զբաղվել դրանով: Դա, օրինակ, նշանակում է, որ պետք է զրույցի հրավիրվի Սերժ Սարգսյանը, կամ ոստիկանապետը, գլխավոր դատախազը, հատուկ քննչական ծառայության պետը, Քննչական կոմիտեի ղեկավարը, կամ պարզապես այդ կառույցների քննիչները այցելեն Սերժ Սարգսյանին եւ հարցնեն, թե նա ի՞նչ տվյալների հիման վրա է արել հայտարարությունը: Բայց Հայաստանում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը անգամ Մարտի 1-ից հետո չկանգնեցին քննչական մարմնի աշխատողներից որեւէ մեկի առաջ, կամ չնստեցին ու բացատրություն չտվեցին այդ օրը իշխանությունում իրենց գործողությունների, որոշումների, հրամանների եւ դերակատարման մասին:

Միամտություն է պատկերացնել, որ այդ բանը կարող է տեղի ունենալ ՏԻՄ մակարդակում չարաշահումների վերաբերյալ: Բայց, փաստորեն, ստացվում է, որ գործնականում «մերկացնելով» ՏԻՄ համակարգն ու ազդարարելով այդ համակարգի հանդեպ կենտրոնական իշխանության նոր քաղաքականության մեկնարկը, խաղի նոր կանոնների ձեւավորումը եւ սահմանումը, Սերժ Սարգսյանն անուղղակի, սակայն բավականին թափանցիկ անվստահություն է հայտնում իրավապահ համակարգին: Իհարկե ինքնին հասկանալի է, որ այդ համակարգը միանգամայն արագ կարձագանքեր ամենափոքր չարաշահմանն անգամ, եթե լիներ քաղաքական հրահանգ: Բայց փաստացի ստացվում է, որ իրավապահ համակարգը որպես այդպիսին, չի գործում, եթե քաղաքական հրահանգի հույսին է: Մի կողմից Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը լիովին կախված է քաղաքական իշխանությունից, մյուս կողմից՝ այդպիսով պարզորոշ ակնարկում, որ իրավապահ համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի:

Ըստ այդմ էլ, Դիլիջանի նրա ելույթը հակասության մեջ է մտնում շաբաթներ առաջ Հատուկ քննչական ծառայությունում եւ ոստիկանությունում նրա ունեցած ելույթների հետ, որտեղ նա իրավապահ այդ երկու կառույցներին գործնականում նախատում էր, դիտողություն էր անում նախաձեռնողական չլինելու, հետեւողական չլինելու, պատասխանատվությունը միմյանց վրա գցելու համար: Եթե այդ ելույթներն ունեին ազդեցություն, եթե դրանք հասել էին նպատակին, ապա իրավապահ կառույցները առնվազն պետք է առավել աշխույժ լինեին Դիլիջանի ելույթի կապակցությամբ եւ անցնեին գործի, ՏԻՄ համակարգում չարաշահումները բացահայտելու համար: Բայց նրանք դա չեն անում, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ելույթները թե՛ Քննչական կոմիտեում, թե՛ Հատուկ քննչական ծառայությունում եւ թե՛ ոստիկանությունում, կամ մատնվել են բացարձակ անտարբերության, կամ՝ Սարգսյանն էլ, համակարգն էլ գիտեն, որ այդ ելույթները եղել են ուղղակի քարոզչական ակցիա, ինչպես Դիլիջանի ելույթի այն հատվածները, որոնք վերաբերում են բարեփոխումներին:

Այս ամենը, իր ամբողջ հակասականությամբ, հուշում է մի բանի մասին, կամ վկայում թերեւս վաղուց նկատելի մի բան՝ Սերժ Սարգսյանն իշխող համակարգը կառավարում է առանց ամբողջական «ճանապարհային քարտեզի», ինչի պատճառը թերեւս այն է, որ այդ համակարգի հետ հնարավոր չէ, այսպես ասած, ճանապարհ գնալ: Համակարգ գործնականում չկա էլ, եւ այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանը պարզապես ստիպված է տարբեր մասերն առաջ տանել, այսպես ասած՝ առանձին-առանձին: Իրավիճակը հիշեցնում է մեքենա, որը գործի է գցվում, մեխանիզմը աշխատում է, սակայն չի կարող առաջ շարժվել ու գնալ որեւէ ճանապարհ, քանի որ ընթացքի համար նախատեսված մասերը այսպես ասած լիովին տարբեր են, միմյանց չեն համապատասխանում, եւ կարող են ընդամենը աշխատել կանգնած տեղում:

Հայաստանի իշխող համակարգը ներկայումս հենց այդ վիճակում է, իսկ Սերժ Սարգսյանն էլ այն վարորդի, որն ունի մեքենայով ինչ-որ իքս ճանապարհ անցնելու եւ իգրեկ հանգրվան հասնելու խնդիր: Նա չի կարող թողնել մեքենան եւ գնալ «ոտքով», քանի որ հայտնի չէ, թե այդ դեպքում ինչպես կվարվի մեքենան, ով կգա եւ տիրություն կանի այն եւ կշրջանցի «ոտքով» գնացող Սարգսյանին, միեւնույն ժամանակ էլ մեքենան ամբողջապես երթեւեկելի չէ եւ անհրաժեշտ է այսպես ասած մաս առ մաս տանել առաջ: Դա էլ Սերժ Սարգսյանի ելույթներում արտացոլվող հակասական պատկերի խորքային տրամաբանությունը: Նա մեքենայի մի անիվն է գրկած առաջ տանում, հետո հետ է գալիս առաջ է տանում մյուս անիվը, հետո ռադիատորը, լույսերը, թափքը, այդպես շարունակ, հընթացս նաեւ փորձելով այսպես ասած նոր մասեր տեղադրել եւ ստանալ քիչ թե շատ երթեւեկելի մեխանիզմ: Զարմանալի չէ, որ Սարգսյանը չի էլ պատկերացնում, թե ինչ է անելու ինքը 2018-ից հետո: Որովհետեւ չի պատկերացնում, թե ինչ է ստացվելու՝ մեքենա՞, թե՞ կառք, այսինքն՝ պահանջվելու է վարո՞րդ, թե՞ կառապան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1582 անգամ
Լրահոս
23 Հուն
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են Արցախի ոստիկանապետի հրամանով՝ պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել Խարբերդի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ Միայն հիմարն է իր սխալի վրա սովորում. Հրանտ ԲագրատյանԶորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել Արթիկի ավագանին Մանվել Գրիգորյանին միաձայն զրկել է պատվավոր քաղաքացու կոչումից Աստղագուշակ հունիսի 23-ի համարԴատավոր Արմեն Բեկթաշյանը կհրաժարվի՞ քննել հանցավոր խմբի գործը. «Ժողովուրդ» Օրվա խորհուրդըԱԱԾ-ФСБ՝ նոր մասկի շոուներ ՀԿԵ-ում. «Ժամանակ» Կիրառել է ոչ շուկայական գներ.«Փաստ»Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տեսնել փոքր որդուն. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Ապրիլյան պատերազմի օրերին զինվորների օգնությունը պետք է ԱԻՆ-ը հասցներ. նոր հանգամանքներԴքի Նորիկի բարեկամ եւ Տիգրան Ավինյանի ազգական Վավիկը՝ ՔԿՎ պետի տեղակալ. «Ժամանակ»Սպարտակ Սեյրանյանը մինչ մանդատ ստանալը գործազո՞ւրկ էր. «Փաստ»«Անարդար եք, Մանվելը պետք է պատժվեր ամենավերջում». Կարեն Գրիգորյանի կինը՝ վարչապետին. «Ժամանակ»Նիկոլ Փաշինյանի աներձագի ունեցվածքը. «Փաստ»Էդմոն Մարուքյանը հրաժարականի օրը համոզել է Մանեին չհրաժարվել նախարարի պաշտոնից. «Հրապարակ» «Հույս ունեմ, որ մարդկանց չեմ հիասթափեցնի». Գեորգի Ավետիսյան. «Փաստ»Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ.«Հրապարակ»«Ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է».Ստեփան Գրիգորյան. «Փաստ»ՀՔԾ–ն բազմաթիվ զանգեր է ստանում Մարտի 1–ի վերաբերյալ. «Փաստ»Կարգին քաղաքապետ՝ մեր սիրելի Երևանի համար.«Հրապարակ»Facebook սոցցանցը սկսել է սեփական տպագիր ամսագիրը հրատարակել Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն էՆիկոլ Փաշինյանը հագել է հեղափոխության շորերը (լուսանկար) Հայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստըՄենք պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան (տեսանյութ)Սերբիա-Շվեյցարիա` 1:2 (տեսայութ)Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ում է երկրպագում ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունումԿրակոց մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում (տեսանյութ)Շմայսի նկարը` իր տան հյուրասրահում. օրվա կադրը` ԱԱԾ-ի տեսանյութից Ինչո՞ւ Գուրգեն Եղիազարյանը վկայություն չտվեց հոկտեմբերի 27-ի գործովԿորած երեխայի որոնումներն այս պահին ընթանում են Աբովյան քաղաքում Ճամբարակ համայնքում նախորդ տարվա համեմատ գարանանցանն ավելացել է մոտ 700 հեկտարով Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև և 7000 դոլար «Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Հունգարիայից Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Արմեն Սարգսյանն Ալան Դանքընին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Նիգերիա-Իսլանդիա` 2:0 (տեսանյութ)Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան «Շիրակ»-ի տնօրենի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը թաղել էր Այգեկ գյուղում, հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին (տեսանյութ) ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը Սերժ Սարգսյանի մտերիմի դեմ քրեական գործ է հարուցվելԱրգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը
Ամենադիտված