00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Վե՛րջ. լռում ենքՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան ԲաբայանՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԴավիդ Յուրչենկոն կվիրահատվի

Բարձրագույն կրթության օրենքի նախաագծի հանրային քննարկումն անցկացվել է ուսանողների մասնակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք, որի շրջանակում դեկտեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների, Ուսանողական ազգային ասոցիացիայի, «Հանուն գիտության զարգացման» շարժման ներկայացուցիչների հետ:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարը նշել է, որ արդեն իսկ քննարկումներ են եղել  պետական և ոչ պետական բուհերի ռեկտորների հետ. նախատեսվում է նախագծի քննարկում նաև հասարակական կազմակերպությունների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Լևոն Մկրտչյանի խոսքով` «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ողջ համակարգում. «Այս փոփոխությունները երեք տարվա ընթացքում պետք է հանգեցնեն նրան, որ ունենանք որակապես այլ մակարդակի բարձրագույն կրթության համակարգ: Այս իմաստով կարևոր են նաև ձեր նկատառումները՝ ինչպես բարելավել օրենքը, քանի դեռ այն քննարկման փուլում է: Օրենքի փիլիսոփայությունը հետևյալն է՝ Հայաստանը դիտարկել որպես մեկ միասնական կրթագիտական տարածք, որի կենտրոնում ուսանողն է:  Վերջինիս պետք է տալ շարժունության հնարավորություն այդ տարածքում, որպեսզի նա զարգացնի իր գիտելիքներն ու հմտությունները և իր ուսումնառության ընթացքում ձևավորի յուրաքանչյուր կրթական աստիճանի համար կոնկրետ կրեդիտներ: Դրանց մի մասը նա կարող է հավաքել ուսումնական հաստատությունում, մյուս մասը՝ գիտական և այլն: Այսինքն՝ օրենքը տալիս է այդ հնարավորությունը՝ մասնակի և ամբողջական կրթության, ինչպես նաև նախաբակալավրիատի: Մյուս կարևոր փոփոխությունը պետպատվերի ձևավորման կարգն է, երբ անցում է կատարվելու կրթաթոշակային համակարգի` երեք բաղադրիչով՝ սոցիալական, առաջադիմության և նպատակային տեղերի: Սա բավականին լուրջ սոցիալական խնդիրներ կլուծի: Բացի այդ, օրինագծով ձևավորվում է բաց հարթակ՝ ակադեմիական ազատությունների և կրթական պլատֆորմների ուղղությամբ՝ կրկնակի դիպլոմներ, համատեղ ծրագրեր, ցանցային համալսարաններ, գիտություն-կրթություն-աշխատաշուկա ճկուն մեխանիզմների ձևավորում և այլն»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ փոփոխություններ են նախատեսված նաև բուհերի հաշվետվողականության բարձրացման և կառավարման համակարգի բարեփոխման տեսանկյունից:

ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ուսանողներին ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում կամ լիովին վերանայվում են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ: Դրանք են՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքների և պայմանների ներդրում (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), մասնագիտության կրթական ծրագրի չափորոշչի ձևանմուշի սահմանում, որակավորումների պետական գրանցամատյան, ամբողջական և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպում և այլն),  բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, դրանց ինստիտուցիոնալ ինքնավարության և հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջների ու մեխանիզմների ներդրում ու կիրարկում, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման կարևոր պայմաններից է: Բացի այդ, միջազգային օրենսդրությանը համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական և կիրառվող հասկացությունների սահմանում, ինչպես նաև օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռում, բարձրագույն կրթության կազմակերպում ինտեգրված ուսուցման  ձևով, բուհերի կողմից համատեղ կրթական ծրագրերի իրականացում և համատեղ որակավորումների շնորհում,  ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրում (ՀՀ-ում գործող բոլոր բուհերի բակալավրի աստիճանի ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության պարտադիր պահանջի սահմանում, բուհերի կողմից ընդունելության մուտքային պահանջների սահմանում և մրցույթի անցկացում), բուհերի ուսանողական մարմինների դերի հստակեցում, օրենքում դրանց դերի ամրագրում և բուհի կողմից տրամադրվող ֆինանսավորման ֆիքսված չափի սահմանում/0.2%/ և այլն:

Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածության ավելացման, վարձավճարների, նախաբակալավրիատի, անընդհատության սկզբունքի ապահովման, շարժունության և այլ հարցեր:

 

դիտվել է 385 անգամ
Այս թեմայով
Լրահոս
22 Սեպ
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումի քննարկումները դեռ շարունակվում են. «Հրապարակ»Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարան փակվում է. «Հրապարակ»Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով. «Հրապարակ»Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել. «Հրապարակ»Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Էմիլի Ռատակովսկին ներկայացել է նոր թափանցիկ զգեստով (լուսանկարներ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Լոնդոնը կրկին կխաղա Եվրամիության կանոններովԻռլանդական ավիաընկերության ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Դուբլինի օդանավակայանում (տեսանյութ)«Կապիտան Մարվել» ֆիլմի հերոսուհին ներկայացել է առանց հերոսական շորերի (լուսանկարներ)Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբԱլաշկերտի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքիցՎե՛րջ. լռում ենքՃՏՊ Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկումԿան խանգարողներ, բզբզողներ, բայց Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Ռիհաննան դեսպան է նշանակվելՔաղաքապետի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂUcom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակմանՆիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքական կյանքում բացառել անձնական բնույթի վիրավորանքներըԿանադայի վարչապետը մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովինԵրևանի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում ԲՀԿ-ն բոլոր ծրագրերի շուրջ աշխատանք է տանելուՄենք պետք է ՀՀ քաղաքացիների առջև բացենք նաև Ազգային Ժողովի դռները. Նիկոլ ՓաշինյանԵրևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը շրջեց վարչական շրջաններում Մեր հեղափոխության ժամանակ էր մեկ էլ այսպիսի տոնական տրամադրություն եղել. Նիկոլ ՓաշինյանՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան Բաբայան«Իմ քայլը» հեղափոխության տրամաբանական շարունակությունն է. Հայկ ՄարությանըՎարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրելՓրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածքԼիոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Նախագահ Սարգսյանը մասնակացել է Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլեւս երբեք չեն փակվի. Նիկոլ ՓաշինյանԱրարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումներիՎարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններըՍփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներԱնկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղելՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Լուիզա Ներսիսյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը՝ համատեղ ֆոտոշարքում (տեսանյութ) Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԳոհար Ավետիսյանը՝ հայկական ոճով (լուսանկարներ, տեսանյութ)Դավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով Մխիթարյանը վնասվածք է ստացելԿրքոտ Էմիլի Ռատաժկովսկին ողջունում է անկողնուց (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի ֆուտբոլիստների շարքում 33-րդն է
Ամենադիտված