00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարներն ստորագրել են խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր

Այցով Հունաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 13-ին շարունակել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասի հետ նախօրեին մեկնարկած բանակցությունները:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց քաղաքական երկխոսության հետագա խորացման, տնտեսական համագործակցության ամրապնդման, երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև կարևորվեց պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում գործընկերության զարգացումը: Նախարարներ Նալբանդյանը և Կոձիասը կարևորեցին հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և գործարար համաժողովների կազմակերպումը:

Արտգործնախարարներն անդրադարձան Հայաստանի ազատ առևտրի գոտիներում հունական ընկերությունների հնարավոր ներգրավմանը, Հայաստան-ԵՄ, ինչպես նաև Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորություններին:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև առկա է շուրջ չորս տասյակ փաստաթուղթ ընդգրկող ամուր իրավապայմանագրային դաշտ, որը կարող է լավ հիմք հանդիսանալ հայ-հունական կապերի հետագա ամրապնդման համար: Կարևորվեց Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարությունների միջև իրավապայմանգրային դաշտի ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստն արդեն տեղի է ունեցել Աթենքում:

Հայաստանի և Հունաստանի արտգործանախարարները կարևորեցին նաև աշխարհասփյուռ մեծաքանակ հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցության հնարավորությունները և այս համատեքստում ընդգծեցին երկու երկրների արտգործնախարարությունների ակտիվ ներգրավվածությունը այս կապերի ամբողջական ներուժն ուսումնասիրելու գործում:

Կողմերը բարձր գնահատեցին նաև հայ-հունական խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ փոխայցելությունները կարող են խթան հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջև երկխոսության համար, ինչպես նաև ամրապնդել խորհրդարնական միջազգային հարթակներում համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հաջորդ տարի Հայաստանոմ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի օրակարգն ու նախապատրաստական աշխատանքները:

Անդրադարձ կատարվեց նաև ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնմանը և ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերին:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում քննարկվեցին ՀՀ - ԵՄ ընդլայնվող հարաբերությունները, մտքեր փոխանակվեցին մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ:

Քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր՝ այդ թվում Կիպրոսի ճգնաժամը, որի շուրջ նախարար Կոձիասը ներկայացրեց վերջին զարգացումները:

Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Այս համատեքստում Հունաստանի արտգործանախարարն իր երկրի անվերապահ աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների գործունեությանը։

Նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների, առկա հիմնահարցերի հանգուցալուծման ուղիների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Նիկոս Կոձիասը ստորագրեցին երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որին հաջորդեց նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»:

 

դիտվել է 231 անգամ
Այս թեմայով
Լրահոս
20 Հուն
Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում
Ամենադիտված