Վայքում վթարային ջրանջատում կլինի
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 14-ի ժամը 08:30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի` Իսրայել Օրի թաղամասի, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51, 53 համարների ջրամատակարարումը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: