00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Վե՛րջ. լռում ենքՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան ԲաբայանՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԴավիդ Յուրչենկոն կվիրահատվի

Երեք կուբացիներ առանձնապես խոշոր գումար են հափշտակել համերկրացիներից ՀՀ- ով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կուբացիներից մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանց շրջանակը. երկու անձի առաջադրվել է մեղադրանք, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Երևանում գտնվող Կուբայի քաղաքացի Ռոդրիգես Գոմեսսը 2016 թվականին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին առ այն, որ իր ընտանիքի անդամների՝ ընդհանուր առմամբ 6 հոգու՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն մեկնումը չեն կազմակերպել և ոչ էլ գումարն են վերադարձրել։

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը 2017 թվականի փետրվարից իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր ևս հանդիսանում են Կուբայի քաղաքացիներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 1962թ. ծնված կուբացի կինը մշտական բնակության նպատակով ԱՄՆ մեկնել ցանկացող իր համաերկրացիներին  խաբեությամբ համոզել է, թե կարող է կազմակերպել նրանց մեկնումը Հայաստանի տարածքով։  Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գոմեսսի ընտանիքի անդամները՝  6 անձ, Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց դիմավորել են կուբացի կնոջ դուստրը և փեսան, ապահովել նրանց ժամանակավոր բնակավայրով՝ խոստանալով կարճ ժամանակահատվածում կազմակերպել նրանց՝ ԱՄՆ մեկնումը: Անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով ընտանիքից վերցրել են  առանձնապես խոշոր չափերի գումար՝ 36.300 ԱՄՆ դոլար և 2.000 եվրո, ինչը խաբեությամբ հափշտակվել է. ընտանիքը ԱՄՆ մեկնելու թույլտվություն չի ստացել և ոչ էլ գումարն է վերադարձվել։  

Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ նշված անձանց գործողություններից տուժել է կուբացի մեկ այլ ընտանիք ևս, որի մշտական բնակության նպատակով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու համար նույն մեխանիզմով հափշտակվել է 24.920 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1962 թվականին ծնված կնոջը և վերջինիս դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), իսկ փեսայի նկատմամբ նույն մեղադրանքներով հայտարարվել է հետախուզում։

Երկու կանանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Փեսայի մասով նախաքննությունը շարունակվում է։ Նախաքննության ընթացքում ՌԴ իրավապահ մարմիններից ստացվել է տեղեկություն առ այն, որ հետախուզվող կուբացի տղամարդը հայտնաբերվել է Ռուսաստանի տարածքում և նրա հանձնման հարցը քննարկելու նպատակով համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՌԴ իրավապահ մարմիններին։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգովդատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

դիտվել է 1148 անգամ
Այս թեմայով
Լրահոս
22 Սեպ
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումի քննարկումները դեռ շարունակվում են. «Հրապարակ»Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարան փակվում է. «Հրապարակ»Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով. «Հրապարակ»Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել. «Հրապարակ»Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Էմիլի Ռատակովսկին ներկայացել է նոր թափանցիկ զգեստով (լուսանկարներ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Լոնդոնը կրկին կխաղա Եվրամիության կանոններովԻռլանդական ավիաընկերության ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Դուբլինի օդանավակայանում (տեսանյութ)«Կապիտան Մարվել» ֆիլմի հերոսուհին ներկայացել է առանց հերոսական շորերի (լուսանկարներ)Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբԱլաշկերտի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքիցՎե՛րջ. լռում ենքՃՏՊ Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկումԿան խանգարողներ, բզբզողներ, բայց Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Ռիհաննան դեսպան է նշանակվելՔաղաքապետի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂUcom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակմանՆիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքական կյանքում բացառել անձնական բնույթի վիրավորանքներըԿանադայի վարչապետը մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովինԵրևանի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում ԲՀԿ-ն բոլոր ծրագրերի շուրջ աշխատանք է տանելուՄենք պետք է ՀՀ քաղաքացիների առջև բացենք նաև Ազգային Ժողովի դռները. Նիկոլ ՓաշինյանԵրևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը շրջեց վարչական շրջաններում Մեր հեղափոխության ժամանակ էր մեկ էլ այսպիսի տոնական տրամադրություն եղել. Նիկոլ ՓաշինյանՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան Բաբայան«Իմ քայլը» հեղափոխության տրամաբանական շարունակությունն է. Հայկ ՄարությանըՎարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրելՓրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածքԼիոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Նախագահ Սարգսյանը մասնակացել է Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլեւս երբեք չեն փակվի. Նիկոլ ՓաշինյանԱրարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումներիՎարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններըՍփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներԱնկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղելՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Լուիզա Ներսիսյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը՝ համատեղ ֆոտոշարքում (տեսանյութ) Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԳոհար Ավետիսյանը՝ հայկական ոճով (լուսանկարներ, տեսանյութ)Դավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով Մխիթարյանը վնասվածք է ստացելԿրքոտ Էմիլի Ռատաժկովսկին ողջունում է անկողնուց (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի ֆուտբոլիստների շարքում 33-րդն է
Ամենադիտված