00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Վե՛րջ. լռում ենքՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան ԲաբայանՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԴավիդ Յուրչենկոն կվիրահատվի

«Փաստ». ԱԱԾ–ի հայտարարության հետքերով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ, ողջ տեղեկատվական համակարգերը ցնցած ԱԱԾ–ի հայտարարությունը, թե ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ. Ք.–ն 2017 թվականի սեպտեմբերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջ, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:

ԱԱԾ–ի ուսումնասիրությունների համաձայն, Ռ. Ք.–ն ՀՀ–ում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձևավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, նշված հետևանքների իրական սպառնալիքներ ստեղծելուն ուղղված հրկիզումներ, պայթյուններ և հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների: Բացի այդ, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել նշված անձի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում է կայացվել և հայտարարվել է հետախուզում:

Բացի այդ, ձեռնարկվում են միջոցներ ՀՀ–ում գտնվող Ռ. Ք.–ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

ԱԱԾ–ի տարածած այս լուրը բավականին հետաքրքիր էր և «Փաստի» թղթակիցը փորձեց սեփական ուսումնասիրություն իրականացնել, պարզելու, թե նշված կազմակերպությանն առհասարակ ովքեր են անդամակցում:

Ի զարմանս մեզ, ֆեյսբուքյան օգտատիրոջ ընկերների մեջ գտանք հասարակության շրջանում բավականին հայտնի հոգեբույժ Հարություն Մինասյանի անունը: Առաջին հայացքից զարմանալի այս «հայտնագործության» կողքով անտարբեր անցնել չկարողացանք և անմիջապես նրանից փորձեցինք պարզել, թե ինքն արդյո՞ք տեղյակ է, որ «անդամակցում» է կեղծանունով գրանցված օգտատիրոջ «հիմնած» կազմակերպությանը, որտեղ պարբերաբար բռնությունների կոչեր են հնչեցվում:

Հ. Մինասյանը «Փաստի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը սոցիալական ցանցում 5000 օգտատեր ընկերներ ունի, բայց ոչ բոլորին է ճանաչում: Բացի այդ, ժամանակի սղության պատճառով չի կարող բոլորի գրառումներին հետևել: Ինչ վերաբերում է նշված կազմակերպության անունից հրապարակվող բռնության կոչերին, ապա նա վստահեցրեց, որ իր աչքով նախկինում երբևէ նման հայտարարություններ չեն ընկել:

«Ես քանի որ հոդվածներ եմ գրում, Ֆեյսբուք սոցիալական ցանցն ինձ համար ազատ տիրույթ է, որտեղ բժշկական թեմաներով իմ հոդվածներն եմ տեղադրում, որպեսզի մարդիկ կարդան: Եվ մարդկանց քաղաքական կողմնորոշումները ինձ չեն հետաքրքրում: Ի միջիայլոց, ես փորձում եմ նրան իմ ընկերների միջից հանել, բայց ոչ մի կերպ չի ստացվում: Ինչ վերաբերում է կոչերին, ապա սոցիալական ցանցերում հազար տեսակ բաներ են գրում, բայց դա ազատ տարածք է, ով ինչ ուզում՝ գրում է, ով է նման բաները նկատում: Բայց ինչպե՞ս մարդը նախօրոք իմանա, թե ով է իրեն ընկերության առաջարկ ուղարկում, որ հաստատի,կամ մերժի: Ես անկախ իմ կամքից եմ հայտնվել այդ խմբում: Անվտանգության ծառայություն ունենք, թող նման մարդկանց հայտնաբերեն, բռնեն՝ դատեն, դա հո իմ ու քո գո՞րծը չի»,– ասաց Հ. Մինասյանը:

Նա նաև նշեց, որ մարդիկ, ովքեր արտասահմանում են ապրում ու իրենց դրսում ապահով են զգում, նրանք էլ են նման բաներ գրում երկրի նախագահի ու մյուսների հասցեին: Նման գրառումներ կատարողներին նա արգելափակում է, բայց այս մեկի մասին նոր է իմացել:

«Եթե ինձ հարցնեն ինչու եմ այդ օգտատիրոջ հետ ընկերացել, կասեմ այն, ինչ ձեզ ասացի, բայց հո իրենց կողմից ինձ նման մարդկանց ցուցակների մեջ մտցնելով չի: Դա հո չի նշանակում, որ մենք դառնանք տեռորիստ: Մարդիկ էլ պետք է զգույշ լինեն, որ ակամայից նման մարդկանց խմբերում չընդգրկվեն, որովհետև այդպիսի մարդիկ համացանցում շատ–շատ են»,– ասաց Հ. Մինասյանը: Ի դեպ, նշված օգտատիրոջ ընկերների ցանկում էր նաև Պետրոս Մակեյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2688 անգամ
Լրահոս
22 Սեպ
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումի քննարկումները դեռ շարունակվում են. «Հրապարակ»Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարան փակվում է. «Հրապարակ»Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով. «Հրապարակ»Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել. «Հրապարակ»Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Էմիլի Ռատակովսկին ներկայացել է նոր թափանցիկ զգեստով (լուսանկարներ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Լոնդոնը կրկին կխաղա Եվրամիության կանոններովԻռլանդական ավիաընկերության ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Դուբլինի օդանավակայանում (տեսանյութ)«Կապիտան Մարվել» ֆիլմի հերոսուհին ներկայացել է առանց հերոսական շորերի (լուսանկարներ)Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբԱլաշկերտի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքիցՎե՛րջ. լռում ենքՃՏՊ Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկումԿան խանգարողներ, բզբզողներ, բայց Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Ռիհաննան դեսպան է նշանակվելՔաղաքապետի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂUcom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակմանՆիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքական կյանքում բացառել անձնական բնույթի վիրավորանքներըԿանադայի վարչապետը մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովինԵրևանի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում ԲՀԿ-ն բոլոր ծրագրերի շուրջ աշխատանք է տանելուՄենք պետք է ՀՀ քաղաքացիների առջև բացենք նաև Ազգային Ժողովի դռները. Նիկոլ ՓաշինյանԵրևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը շրջեց վարչական շրջաններում Մեր հեղափոխության ժամանակ էր մեկ էլ այսպիսի տոնական տրամադրություն եղել. Նիկոլ ՓաշինյանՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան Բաբայան«Իմ քայլը» հեղափոխության տրամաբանական շարունակությունն է. Հայկ ՄարությանըՎարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրելՓրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածքԼիոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Նախագահ Սարգսյանը մասնակացել է Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլեւս երբեք չեն փակվի. Նիկոլ ՓաշինյանԱրարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումներիՎարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններըՍփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներԱնկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղելՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Լուիզա Ներսիսյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը՝ համատեղ ֆոտոշարքում (տեսանյութ) Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԳոհար Ավետիսյանը՝ հայկական ոճով (լուսանկարներ, տեսանյութ)Դավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով Մխիթարյանը վնասվածք է ստացելԿրքոտ Էմիլի Ռատաժկովսկին ողջունում է անկողնուց (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի ֆուտբոլիստների շարքում 33-րդն է
Ամենադիտված