00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Արարատը» ևս կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում Մկրտիչ Արզումանյանը հիշել է «Չարի վերջը» (լուսանկար) Երևանում հայտնաբերել են միջազգային հետախուզվող հայինՀեղափոխությունը սրա համար չէինք արել. պայքարներում թրծվածներս գիտեինք՝ շուտով սա ենք լսելուԳողություն` Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գործող դրամահավաք դրամարկղից (տեսանյութ)Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկարներ)«Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնումԻնչու են նստարանները բակերի փոխարեն հայտնվել նկուղում (լուսանկարներ)էլի ԽԾԲ-ն է գործո՞ւմ. Անահիտ Բախշյանի հարցը՝ Կառավարությանը Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-ը հաջորդ տուրում է (տեսանյութ)

«ՀԺ»․ Ինչպես դառնալ միլիոնատեր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին տնտեսության մասին հանրահռչակ մի քանի անձանց հայտնած մտքերը թերևս ալեկոծեցին հայ տնտեսագիտական հանրության ներկայացուցիչների խաղաղ հոգիները:

Դե հիշում եք չէ՞, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը հայտարարեցին, թե թանկացումները աղքատների վրա չեն ազդում, քանի որ նրանք, միևնույն է, բացի կարտոֆիլից ուրիշ բան չեն ուտում:

Բայց այն, որ Սերժ Սարգսյանը տնտեսագիտության թեմաներով լիկբեզ անցկացրեց մեր գյուղացիների համար, մի տեսակ աննկատ անցավ: Խոսքը Դիլիջանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ նրա ունեցած ծավալուն ելույթի մասին է: Քչերը նկատեցին, որ Սերժ Սարգսյանը մի պարբերությամբ անդրադարձավ գյուղացիների աճեցրած ծիրանի գնագոյացման մեխանիզմին:

«Մթերողները գնում են, որպեսզի մթերեն, մարդիկ սկզբից մի գին են ասում, հետո, երբ տեսնում են՝ մթերվում է, երկրորդ գինն են ասում: Այդ մոտեցումն անհասկանալի է: Արտադրողը պետք է տեսնի, թե ինքը ինչ շահույթ է ակնկալում և չնայի, թե Մոսկվայում խանութում այդ ապրանքը ինչ գնով է վաճառվում: ….Այսինքն, եթե իմ ծիրանն արժե, չգիտեմ, 400 դրամ, և դա ինձ համար շահավետ է, ուրեմն, ինձ համար միևնույնը պետք է լինի, թե այդ ծիրանը Մոսկվայում 10 դոլարով է վաճառվում»,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:

Չէ, ամեն ինչ ճիշտ է: Դասական տնտեսագիտության առումով այստեղ որևէ սխալ չկա: Բայց…: Այստեղ կա մի մեծ ու թավատառ «բայց»: Արդյոք Սերժ Սարգսյանի մատնանշած գնագոյացման այս մեխանիզմը ազդո՞ւմ է նաև իր մտերիմ օլիգարխների վրա: Հենց իրար ենք միացնում «Սերժ Սարգսյան», «մտերիմ», «օլիգարխ» բառերը, ակամայից մեր առաջ, բնականաբար, հառնում է Սամվել Ալեքսանյանը: Իսկ Սամվել Ալեքսանյանը տասնամյակից ավելի է՝ ասոցացվում է շաքարի մոնոպոլիայի հետ:

Եվ հիմա տեսնենք, թե որքանով են Սերժ Սարգսյանի առաջ քաշած մոտեցումները հոգեհարազատ Սամվել Ալեքսանյանի համար: 2016 թվականի կեսերից սկսած՝ Հայաստանում թանկացավ շաքարավազը: Եթե փետրվար-մարտին մեկ կիլոգրամ շաքարը արժեր 355-360 դրամ, ապա տարեվերջին այն արդն 400 դրամ էր: Դա բացատրվեց նրանով, որ համաշխարհային շուկայում շաքարը թանկացել է: Իրոք թանկացել էր: Բայց եթե նայենք պաշտոնական տվյալներին, համաշխարհային շուկայում շաքարի թանկանալը որևէ կերպ չէր ազդել Սամվել Ալեքսանյանի ներկրած շաքարի, կամ ինչպես ինքն է պնդում, շաքարի հումքի գնի վրա: Ըստ ՀՀ Պետեկամուտների հրապարակած տվյալների, եթե 2015 թվականին ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել էր 40 ցենտ, ապա 2016-ին՝ 37 ցենտ: Այլ կերպ ասած, ի հեճուկս համաշխարհային շուկայում տեղի ունեցած թանկացումների, Սամվել Ալեքսանյանի վրա իր բերած շաքարը ավելի էժան էր նստել՝ մոտ 7.5 տոկոսով: Սակայն ներքին շուկայում շաքարը թանկացել էր 12.5 տոկոսով:
Մի կողմ թողնենք այն, որ Ալեքսանյանը դրա շնորհիվ չպատճառաբանված ու չհիմնավորված շահույթ էր ստացել՝ օգտվելով իր ունեցած մոնոպոլ դիրքից:

Այս պահին խոսքը դրա մասին չէ: Խոսքն այն մասին է, թե որքանով է սա տեղավորվում Սերժ Սարգսյանի՝ գյուղացիներին ուղղված տնտեսագիտական լիկբեզի տրամաբանության մեջ: «Մարդիկ գնում են, որպեսզի խանութից շաքար գնեն, վաճառողը (Սամվել Ալեքսանյանը) սկզբից մի գին է ասում, հետո մի ուրիշ գին է ասում: Այդ մոտեցումը անհասկանալի է: Վաճառողը (Սամվել Ալեքսանյանը) պետք է տեսնի, թե ինքը ինչ շահույթ է ակնկալում… Այսինքն, եթե իմ շաքարը արժի 355 դրամ և դա ինձ համար շահավետ է, ուրեմն ինձ համար միևնույնը պետք է լինի, թե Լոնդոնի բորսայում շաքարը որքանով է թանկացել»:

Մոտավորապես այսպես պետք է հնչեր Սերժ Սարգսյանի ելույթը շաքարի չհիմնավորված թանկացման վերաբերյալ: Ու դա նույնպես լրիվ ճիշտ ելույթ կլիներ: Բայց նման ելույթ Սերժ Սարգսյանը երբեք չի ունենա: Իրենց աճեցրած ծիրանը մթերողներին հնարավորինս թանկ վաճառելու ցանկություն ունեցող գյուղացիների վրա մուննաթ գալը ուրիշ է, իր մտերիմ օլիգարխին տնտեսագիտական թեմաներով լիկբեզ անելը՝ ուրիշ: Վերջինս կարող է մի օր էլ նեղանա ու ՀՀԿ-ի համար քիչ ձայն բերի:

Ի դեպ, նախորդ օրը պարզվեց որ Սամվել Ալեքսանյանն էլ պակաս լիկբեզ անողը չէ. «Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես»,- ասել էր Ալեքսանյանը:

Հիմա բիզնես հանրությունը պետք է կողմնորոշվի, թե ով է ավելի լավ բիզնես դասեր տալիս՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Սամվել Ալեքսանյանը: Իրավիճակի հմայքն այն է որ նրանք լրիվ հակառակ բաներ են սովորեցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3577 անգամ
Լրահոս
20 Հուլ
«Արարատը» ևս կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում Մկրտիչ Արզումանյանը հիշել է «Չարի վերջը» (լուսանկար) Երևանում հայտնաբերել են միջազգային հետախուզվող հայինՀեղափոխությունը սրա համար չէինք արել. պայքարներում թրծվածներս գիտեինք՝ շուտով սա ենք լսելուԳողություն` Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գործող դրամահավաք դրամարկղից (տեսանյութ)Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկարներ)«Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնումԻնչու են նստարանները բակերի փոխարեն հայտնվել նկուղում (լուսանկարներ)էլի ԽԾԲ-ն է գործո՞ւմ. Անահիտ Բախշյանի հարցը՝ Կառավարությանը Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-ը հաջորդ տուրում է (տեսանյութ)Նոր զարգացումներ՝ Սերժի Վաչոյի գործով. դատական ակտը կհրապարակվի վաղը. Aravot.amՍեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ 13-ամյա աղջկա նկատմամբ. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանը ձեռք է բերել «Ատլանտի» բիզնես ֆորումի բաժնետոմսերի 50 տոկոսը Տղան կպչուն ժապավենը վերածեց լողազգեստի ու դարձրեց այն աղջիկների երազանք Ձերբակալվել է ստամոքսում 100 գրամ ոսկի տեղափոխել ցանկացող ուղևորը«Ալաշկերտ»-ը կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ նախագահի ընտրություններումՈՒՂԻՂ․ Վարչապետը մասնակցում է «Զանգակ» գրատան բացմանը Կլինի՞ նոր «Էլեկտրիկ Երեւան». էլէկտրաէներգիան կարող է թանկանալԵվրոպայի լիգա. «Գանձասար-Կապան»-ը հաղթեց, բայց դուրս մնաց պայքարիցՍտեփանավանում ապօրինի հաշվառվել են հարյուրավոր կեղծ նպաստառուներ. ձերբակալվել է 4 աշխատակիցՔննությունն անցել է խախտումներով. ուսանողները պահանջում են իրենց տարկետում տալ (տեսանյութ) Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է. Նիկոլ ՓաշինյանՔննչական կոմիտեն թույլ է տվել «օրենքով գողեր» Շաքրո Մոլոդոյին և Իտալացուն հանդիպելԳևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել ԼՈւՐԵՐ.com-ի հրապարակման հիման վրա Տնօրենը յուրացրել է «Շտապօգնության» համար նախատեսված բենզինը. չարաշահումներ Վերին Գետաշենի ամբուլատորիայում (տեսանյութ)Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենն ու պահեստապետը ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցըՄի կաթիլ մեղր չդառնա. Արմեն Աշոտյանը՝ Փանիկի միջադեպի մասինՄանկական մահացության դեպքերը գնալով նվազում են. նախարար Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն ՍիմոնյանԱնդոն, Ռաֆոն և Սպիտակցի Հայկոն նորություն ունեն Մոհամեդ Սալահի հանգիստը (լուսանկարներ)Samsung-ը ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը կներկայացնի (տեսանյութ) Երկար պայքարից հետո մայրն ընդունել է իր 11-ամյա որդու` Drag queen լինելը (տեսանյութ, լուսանկարներ) 400.000 դոլարանոց Lamborghini-ն մոխրացել է բենզալցակայանում (տեսանյութ) Զուգարանի թուղթ` Ռոնալդուի նկարով (լուսանկար)Lego-ն ստեղծել է Ջեյմս Բոնդի Aston Martin-ի կրկնօրինակը (լուսանկարներ, տեսանյութ) Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել. ոստիկանությունը քննություն է իրականացնում Տեր-Պետրոսյանին վերադարձնում են խաղի մե՞ջ. ի՞նչ է սպասվում Արցախում Ռոնալդուի անակնկալը հյուրանոցի աշխատակիցներինՌոնալդուն Իսպանիայի հարկային մարմինների պարտքից 13,5 միլիոնը վճարել է Օբաման պարել է «Մանդելայի պարը» (տեսանյութ) Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև տեղի ունեցավ հյուպատոսական 12-րդ համատեղ նիստը Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգերը Հայաստանում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղատներում իրականացնելու է իրազեկման աշխատանքներ Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Տարա՜վ, միլիոնը տարա՜վ...ՀՀ երկրորդ նախագահը կհարցաքննվի հուլիսի 26-ին ՄԻՊ աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով. ստացվել են բազմաթիվ բողոքներ
Ամենադիտված
Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինԵրեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Ինչու է Կաթողիկոսի եղբոր դատախազ որդին հայտնվել բախման թեժ կետում (տեսանյութ)«Կաթողիկոսն ինքն է պահանջում իր հրաժարականը․․․»Թբիլիսիում 15 հոգով դաժանաբար սպանել են 22-ամյա հայ երիտասարդի (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանը և Ծառուկյանը դուրս են եկել Օսիպյանի դեմ. «Հրապարակ»Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Մահացել է Թավշյա հեղափոխության ակտիվիստներից 21- ամյա երիտասարդ Կարեն Մարգարյանը
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս