Ալիևի կլանի ահաբեկիչ քաղաքականության հերթական խայտառակ բացահայտումը
ԲլոգոսֆերաՍրբուհի Մարկոսյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Բրիտանական՝ զենքի համաշխարհային շարժով զբաղվող կազմակերպության զեկույցում նշվել է, որ հերթական անգամ Ադրբեջանի համար նախատեսված զենքը հայտնվել է ԻՊ զինյալների ձեռքում:
Սա առաջին անգամը չէ, երբ անհերքելի ապացույցներ են հայտնվում առ այն, որ այդ երկիրը հովանավորում է ծայրահեղ իսլամիստներին:
Խորը մտածելու պարագայում ավելի քան պարզորոշ է, որ բրիտանական զեկույցը բոլորին հայտնի փաստի միջազգային հերթական հաստատումն է: Հաստատում, որի տեղական՝ ադրբեջանական դրսևորումներն էին զինվորիներին և քաղաքացիական բնակչությանը անդամահատած ահաբեկիչներին պարգևատրումն ու քնած զինվորին կացնահարած շարքային վախկոտի կոչմներ շնորհելը