Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ծննդյան օրվա պիցցան և նրա կիրակնօրյա աղոթքը
SocietyՀռոմի պապ Ֆրանցիսկոսը, որի 81 տարին լրացավ այսօր, հիվանդ երեխաներին պիցցա է հյուրասիրել:
Սկզբում նա փչել է մոմը, ապա սուրբ Մարֆայի մանկական դիսպանսերում բուժվող երեխաներին առաջարկել ուտել 4 մետրանոց պիցցան, որ «շուտ մեծանան»:
Հռոմի պապը երեխաներին մաղթել է երջանիկ Ծննդյան տոներ եւ առողջություն, հաղորդում է New York Post-ը:
Դրանից բացի, Ֆրանցիսկոս պապը ավանդական կիրակնօրյա պատարագն է մատուցել Վատիկանում, որի ժամանակ հայտարարել է, որ իր ծննդյան օրն աղոթում է այն 6 միանձնուհիների ազատության համար, որոնք շուրջ 1 ամիս առաջ առեւանգվեցին Նիգերիայում, ապա շնորհավորել է հավատացյալներին գալիք տոների կապակցությամբ: