ԱՄՆ առևտրի նախարարությունը ռուսական պաշտպանական երկու ընկերությունների ներառել է իր սև ցուցակում
СШАԱՄՆ առևտրի նախարարությունը իր սև ցուցակում է ընդգրկել ռուսական երկու պաշտպանական՝ «Կոնստրուկտորական փորձառու բյուրո «Նովատոր» և «Դաշնային հետազոտա-արտադրական կենտրոն «Տիտան-Բարիկադի» ընկերություններին:Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն հայտարարության, որը հրապարակվել է Դաշնային ռեեստրի կայքում, Վաշինգտոնը «եզրակացրել է, որ այս ընկերությունների գործունեությունը հակազդում է ԱՄՆ ազգային շահերին և արտաքին քաղաքականությանը»: